Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Սովորական ապակին կարող է «կանաչ» էներգիա արտադրել

ЭКОНОМИКА

Քանի որ աշխարհում մաքուր, վերականգնվող էներգիայի կարիքը մեծանում է, գիտնականները զարգացնում են արևային էներգիա արտադրելու առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնցից մեկը լյումինեսցենտ արևային խտացուցիչն է: Այս մասին գրել է Advanced Science News պորտալը, գրում է focus.ua-ն։

Լյումինեսցենտային արևային համակենտրոնացումն արևային էներգիայի փոխակերպման սարք է, որը համարվում է ավանդական արևային մարտկոցների խոստումնալից այլընտրանք: Այդ տեխնոլոգիան կարող է ինտեգրվել գոյություն ունեցող այնպիսի ենթակառուցվածքներին, ինչպիսիք են պատուհանները և շենքերի ճակատները:

Ըստ Ուտրեխտի Կոպեռնիկոսի անվան Կայուն զարգացման համալսարանի  պրոֆեսոր Վիլֆրիդ վան Սարկի, այդ սարքերը սովորաբար բաղկացած են բարակ, թափանցիկ նյութից, որը հայտնի է որպես ալիքատար, և որի մեջ ներկառուցված են լյումինոֆորներ՝ հատուկ մոլեկուլներ կամ նանոմասնիկներ, որոնք կլանում են արևի լույսը և նորից արտանետում այն ​​ավելի երկար ալիքներով: «Ալիքի երկարության այս տեղաշարժը թույլ է տալիս նորից արտանետվող լույսին ընդհանուր ներքին արտացոլում կոչվող գործընթացի միջոցով սահմանափակված մնալ ալիքատարի մեջ: Լույսն այդ կերպ ուղղվում է դեպի ծայրերը, որտեղ արևային մարտկոցներն այն վերածում են էլեկտրականության», - բացատրել է պրոֆեսորը:

Որպես թափանցիկ «արևային պատուհաններ» գործելու համար լյումինոֆորները պետք է հասնեն նուրբ հավասարակշռության՝ նվազագույնի հասցնելով տեսանելի լույսի կլանումը, միաժամանակ արդյունավետորեն գրավեն ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ալիքները: Դա պահպանում է սարքերի թափանցիկությունը՝ դրանք լավ պիտանի դարձնելով որպես ապակե կառույցվածք, օրինակ երկնաքերերին ինտեգրելու համար:

Գտնելու համար մոլեկուլներ, որոնք լավագույնս են կլանում  էներգիան և գործում են որպես լյումինոֆոր, Վիլֆրիդ վան Սարկը և նրա գործընկեր Թոմաս դե Բրյունը օգտագործել են մոդելավորման առաջադեմ տեխնիկա ուսումնասիրելու, թե ինչպես է լույսը փոխազդում ալիքատարի ներսում: Հետազոտողները փորձարկել են 92 հայտնի լյումինոֆորների տարբեր կոնցենտրացիաներ համակցված թափանցիկ ալիքատար նյութի հետ, որը կոչվում է պոլիմեթիլ մետակրիլատ, որպեսզի գտնեն արևի լույսը էլեկտրականության փոխակերպելու ամենաարդյունավետ տարբերակը: Բացի այդ, հետազոտողներն ուսումնասիրել են բազմաշերտ ալիքատարների տարբեր համակցություններ տարբեր լյումինոֆորներով պարզելու համար, թե արդյո՞ք նման դիզայնը կարող է հանգեցնել ընդհանուր արդյունավետության բարելավմանը:

«Լյումինոֆորների ներկայիս ընտրությամբ, հաշվի առնելով դրանց կլանման սպեկտրը և քվանտային արդյունավետությունը, և հաշվի առնելով բարձր թափանցիկության սահմանափակումը, արևային էներգիայի վերափոխման առավելագույն արդյունավետությունը հնարավոր է մոտ 1 %-ի սահմաններում՝ սովորական արևային մարտկոցների ավելի քան 20 %-ի համեմատ», - նշել է Վիլֆրիդ վան Սարկը:

Չնայած լյումինեսցենտային արևային խտացուցիչների համեմատաբար ցածր արդյունավետությանը համեմատած ավանդական արևային վահանակների հետ, դրանք համարվում են հեռանկարային տեխնոլոգիա առևտրային կիրառությունների համար: Գիտնականները նաև կարծում են, որ ապագայում այդ տեխնոլոգիայի արդյունավետությունը կարող է աճել մինչև մոտ 10 %-ի: «Չնայած արդյունավետությունը կարող է ավելի ցածր լինել, քան ստանդարտ արևային մարտկոցները, բայց բարձրահարկ շենքերում հասանելի հսկայական տարածքն արդարացնում է դրանց օգտագործումը, ինչպես նաև դա իրենից ներկայացնում է էներգաարդյունավետ շենքերի զարգացման ապագա ԵՄ պահանջներին համապատասխան», - եզրափակել է Վիլֆրիդ Վան Սարկը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Армения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»