Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել Բաքվում այսօր մեկնարկած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության վերաբերյալ:

«Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարությունը:

Ինքնորոշման անօտարելի իրավունքի վրա ստեղծված Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում Ադրբեջանի վարչախումբը, Արցախի ժողովրդին իր բնօրրանից բռնի տեղահանելուց հետո, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի տարրական նորմերը, այդպիսովփորձում է իրավական շղարշ հաղորդել իր հանցավոր գործողություններին:

Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ Բաքվում մեկնարկած դատավարությունը ծաղր է արդարության, արդարադատության և միջազգային իրավունքի նկատմամբ։ Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք ոտնահարում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները: Նրանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն ընթանում են քրեադատավարական ընթացակարգերի աղաղակող խախտումներով, ներառյալ պաշտպանության իրավունքի և գործի նյութերին հասանելի լեզվով ծանոթանալու հնարավորության բացակայությունը:

Ակնհայտ է, որ Բաքվի վարչախումբն ամեն ինչ անում է շինծու դատավարությամբ իր ապօրինությունները կոծկելու համար:

Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ: Մարդկության պատմության մեջ շատ են դեպքերը, երբ բռնապետները դատել են ազատատենչներին, ֆաշիստները՝ այլախոհներին, հաղթածները՝ պարտվածներին։ Սակայն հակահայ և մարդատյաց ալիևյան ռեժիմը միջազգային շրջանակների լուռ անտարբերությամբ փորձում է ձևավորել մի աղաղակող նոր նախադեպ, երբ ցեղասպանը դատում է ցեղասպանվածին:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ Բաքվի բանտերում գտնվող ալիևյան ռեժիմի պատանդ մեր հայրենակիցներն անմեղ են և արդար։ Դատելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը` Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը, ազատատենչությունը, նրա պատմությունն ու հավատը։

Ցավով ենք արձանագրում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են, իսկ համազգային ջանքերը հեռու են բավարար լինելուց։

Բաքվում մեկնարկող դատական ֆարսը հնարավոր է դարձել նաև ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության և կապիտուլյանտական քաղաքականության պատճառով: Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է այսօր մեկնարկող ապօրինությանը։

ՀՀԿ ԳՄ-ն խստորեն դատապարտում է պաշտոնական Բաքվի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումները և կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին` իրենց բողոքի ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների` պահանջելով նրանց անվերապահ ազատ արձակումը: Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ է անում իրենց բոլոր հնարավորություններով աջակցություն հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին:

ՀՀԿ-ն միաժամանակ վերահաստատում է, որ իր գործունեության ընթացքում, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, այս թեման շարունակելու է գերակա պահել՝ հասնելու համար արդարությանը, և իր զորակցությունն է հայտնում բոլոր գերիների ընտանիքներին»,- ասվում է հայտարարությունում:

 Հետևեք մեզ՝ այստեղ

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской чести