Նեյմարը չի ընդգրկվի «Ալ Հիլյալի» հայտացուցակում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ալ Հիլյալի» 32-ամյա բրազիլացի հարձակվող Նեյմարը չի մասնակցի Սաուդյան Արաբիայի առաջնության երկրորդ շրջանի հանդիպումներին։ Նա չի հայտավորվել։ Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը։
«Նեյմարն այլեւս չի կարող ցույց տալ այն խաղամակարդակը, որին սովոր ենք։ Ցավոք, իրավիճակը բարդ է։ Սաուդյան Արաբիայի առաջնությունը լավագույններից է աշխարհում։ Նեյմարը չի հայտավորվի առաջնությունում, բայց կմասնակցի Ասիայի Չեմպիոնների լիգայի հանդիպումների»,- Ժորժե Ժեզուշի խոսքը մեջբերում է Footmercato-ն։
Նեյմարը 2023թ․ հոկտեմբերին ծնկի ծանր վնասվածք ստանալուց հետո բաց էր թողել մեկ տարի։ 2024-ի հոկտեմբերին վերադառնալուց հետո նա մասնակցեց երկու հանդիպման եւ ստացավ ծնկատակի ջլի վնասվածք։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































