Վթար Իսակովի պողոտայում
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է .
Հունվարի 30-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես C200» մակնիշի 34 RQ 878 եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 45 AA 222 պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1985 թ. ծնված Վ. Ե.-ը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: Ուղեւորներ՝ 1989 թ. ծնված Ս. Ե.-ը, 1981 թ. ծնված Ա. Ս.-ը եւ 1993 թ. ծնված Ա. Կ.-ը տեղափոխվել են Մ. Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկները Ա. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ե.-ը եւ Ա. Ս.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները:



