Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Թիկնոցներ. այդքան պարզ ու այդքան բազմազան․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարմարավետ, նորաձև և գործնական հագուստի այդ տարրը՝ թիկնոցը, ինքնին խոսում է իր մասին։ Այն հեշտ է հագնել, լավ տաքացնում է մարմինը և թույլ չի տալիս թրջվել անգամ հորդառատ անձրևների ժամանակ։ Այս բոլոր օգտակար գործառույթների համար էլ թիկնոցները դեռ հնուց են վաստակել իրենց ժողովրդականությունը և շարունակում են մնալ որակյալ ու հուսալի զգեստ մարդկանց համար:

Որպես հագուստի տեսակ՝ առաջինը հենց թիկնոցն է մարդը պատրաստել վայրի կենդանու մորթուց: Դրանից հետո հազարամյակների ընթացքում մարդիկ սովորել են թիկնոցներ պատրաստել նաև կաշվից, գործվածքից և նաև գեղեցիկ ու էսթետիկ տեսք հաղորդել դրանց։ Ամենահին պահպանված թիկնոցներից մեկը թվագրվում է մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե դարով։ Այդ մորթե թիկնոցը, որը կոչվում է Մոլդի թիկնոց, զարդարված է նաև ոսկե թերթիկներով և ներկայում ցուցադրված է Բրիտանական թանգարանում։

Հունական թիկնոցը կոչվում էր հիմիթիոն։ Դա կրում էին և՛ կանայք, և՛ տղամարդիկ։ Կանանց համար դա բարակ, երկար գործվածք էր, որը գցում էին ուսերին, ծածկում գլուխը։ Նման հագուստն ամբողջությամբ ծածկում էր կնոջ մարմինը։ Տղամարդկանց թիկնոցը գցվում էր ձախ ուսի վրայով։ Ժամանակի ընթացքում հույները հորինել են հիմիթիոնի տարբեր տեսակներ և հետո ավելացրել մանուշակագույն երանգ: Նման կերպ էլ հայտնվել է ֆարոսը։ Բայց ներկը շատ թանկ էր, և թիկնոցը կարճացվել է, հայտնվել է հլամիսը, որը հիմիթիոնի պարզեցված տեսակն է:

Հռոմեական թիկնոցներից ամենահայտնին եղել է լացերնան։ Դրանք գլխարկով էին և պաշտպանում էին անձրևից։ Հռոմի ազնվական մարդիկ կրում էին վառ, մանուշակագույն թիկնոցներ։ Ցուրտ եղանակին կրում էին դիպլաքս։ Սյուրկոն 12-14-րդ դարերի կանանց թիկնոց-հագուստն էր։ Այն ինչ-որ չափով հիշեցնում էր մորթուց պատրաստված բաճկոն: Օպելյանդը երկար ու ազատ թիկնոց էր, որը տարբերվում էր սյուրկոնից իր ավելի մեծ լայնությամբ: Դա օգտագործվում էր արարողությունների ժամանակ՝ ներկայացնելով 14-րդ դարի ֆրանսիական նորաձևությունը։ Գոյկե թիկնոցը նման էր վանդակավոր անթև ժիլետի, այն տարածված էր Ֆրանսիայում 14-րդ դարում: Տղամարդիկ այն գցում էին ուսերին, իսկ կանայք՝ գլխին:

Սորտի-դե բալը 19-րդ դարի թիկնոց էր: Այն նախատեսված էր պարահանդեսների համար, հարստության ցուցիչ էր և օգտագործվում էր կանանց կողմից կառքից պարասրահ հասնելու համար: Սալոպը թիկնոց էր, որը ևս 19-րդ դարում մոդայիկ էր Եվրոպայում, այն ամբողջությամբ էր ծածկում մարմինը: Իսկ թալման ծածկում էր միայն ուսերն ու կուրծքը, և չէր խանգարում շարժումներին։ Այն տարածված էր նաև տղամարդկանց շրջանում, քանի որ անհրաժեշտության դեպքում թույլ էր տալիս արագ հանել ատրճանակը։

Բուրնուսը ֆրանսիական թիկնոցի տեսակ է, այն ստեղծել են Ալժիրի ու Թունիսի (Ֆրանսիայի գաղութներ) լեգեոնականները: Այն ինչ-որ չափով նման է հռոմեական տոգային (երկար թևերով և գլխարկով): Այդ թիկնոցի տարբերակիչ առանձնահատկությունը սուր ծայրով ու փետուրով գեղեցիկ կապյուշոնն է։ Տղամարդկանց համար դա նորաձև, իսկ կանանց համար հարմարավետ թիկնոց է։

Կաբոն երևի ամենա ոչ պիտանի թիկնոցն է։ Այն չէր պաշտպանում ցրտից կամ անձրևից, բայց գեղեցիկ էր նայվում կանանց վրա։ Այն կարող էր լինել տարբեր տեսակների` կարճ կամ երկար, զարդարված ժանյակով կամ ասեղնագործությամբ, համադրված գլխարկներով, զարդարված փետուրներով և զանազան դեկորացիաներով։

Թիկնոցների ամենաժամանակակից տեսակները երևի թե անջրանցիկ ու հողմափակիչ թիկնոցներն են, որոնք սկսել են հայտնվել դեռ 18-րդ դարում։ Դրանք նման են վերարկուի, պատրաստվում են ռետինապատ գործվածքից և լավ պաշտպանում են անձրևից ու քամուց։ Ոմանք դա անվանում են պլաշ: Պատմությունից հայտնի է, որ դրանք առաջինը կրել են Ալպերի հովիվները։ Պլաշի ավելի ժամանակակից տարբերակը ստեղծել է քիմիկոս Մակինթոշը, ով ստեղծել է հարմարավետ հագուստ, որը պաշտպանում է անձրևից և քամուց, և որը նրա անունով էլ կոչվում է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»