Ереван, 24.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Կայացել է Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքը․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ըստ Յուլ յան օրացույցի՝ Նոր տարի, կամ ինչպես հիմա է կոչվում՝ Հին Նոր տարի:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1832- բացվել է Երևանի գավառական դպրոցը, որտեղ որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը (1925 թվականից՝ Խ. Աբովյանի անվան դպրոց):

1873 – ծնվել է թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ Վանո Խոջաբեկյանը:

1912 -գործարկվել է Երևանի քաղաքային ջրմուղը:

1920 –ծնվել է դատաբժիշկ, փորձագետ Նորայր Ավագյանը:

1921- բացվել է Երևանի և Էջմիածնի գավառական ուսուցիչների առաջին համագումարը:

1930 – ծնվել է երգահան Էդգար Հովհաննիսյանը:

1949– վախճանվել է վրացահայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը:

1969- կազմավորվել է ՀԽՍՀ Մասիսի շրջանը:

1919-հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Հաջի Մեհթի Բաղիրովի գլխավորած Նախիջևանի իշխանությունը ստորագրել է հայկական կողմի առաջարկած ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը:

1990-Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հայաբնակ Շահումյանի շրջանը միավորել է ադրբեջանաբնակ Կասում-Իսմայիլովի շրջանի հետ և նոր շրջանը անվանակոչել Գերանբոյի շրջան, որի արդյունքում այդ շրջանում հայ բնակչությունը դարձել է ընդհանուր բնակչության 20 %-ը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դանիայի հետ:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության և Սլովակիայի հետ:

2005-«Համազգային» թատրոնում մեկնարկել է «Ոսկե սրինգ» փառատոնը:

2006-Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ժխտել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով:

2019-կայացել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ Արարատ Միրզոյանն ընտրվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 83 –ծնվել է հռոմեացի քաղաքական և ռազմական գործիչ Մարկոս Անտոնիոսը:

1604 -Անգլիայի թագավոր Յակոբ 1-ինի գլխավորությամբ բացվել է Հեմպտոն-Կորտյան համաժողովը, որտեղ քննարկվել է Անգլիական եկեղեցու հայեցակարգի փոփոխության հարցը:

1676 –վախճանվել է իտալացի երգահան Ֆրանչեսկո Կավալլին:

1700 -Ռուսաստանում Պետրոս 1-ին ցարը հրամայել է ռուս ազնվականներին հին երկար հագուստի փոխարեն կրել կարճ եվրոպական հագուստ:

1742 –վախճանվել է անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը:

1753– ծնվել է անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ Ջորջ Բերկլին:

1814–Կիլում կնքվել են հաշտության պայմանագրեր, որոնցով ավարտվել է անգլո-դանիական պատերազմը, իսկ Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները Նորվեգիան զիջել է Դանիային:

1841 –ծնվել է ֆրանսիացի կին նկարիչ Բերտա Մորիզոն:

1851 –ծնվել է գերմանացի քիմիկոս Լյուդվիգ Կլայզենը:

1867 –ծնվել է ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա Վիկտոր Կուզեն:

1875 –ծնվել է ռուս աշխարհագրագետ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին:

1898 –վախճանվել է անգլիացի գրող Լուիս Քերոլը:

1900– Հռոմում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:

1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսում սկսվել է Գվադալախարա կղզուց ճապոնական զորքերի էվակուացիան:

1952 -ԽՍՀՄ-ում ստեղծվել են խողովակաշարային զորքեր:

1957– վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոդերասան Համֆրի Բոգարտը:

1966– վախճանվել է ուկրաինացի խորհրդային նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը:

1991– Վրաստանն ընդունել է իր պետական դրոշը:

2005– Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջել է Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա եղել է պատմության մեջ Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքը:

2010 -Չիկագոյի համալսարանի «Գիտնական-ատոմաբանների բյուլլետեն» ամսագրում, որը ստեղծել են 1947 թվականին ամերիկյան ատոմային ռումբի ստեղծողները, աշխարհի վերջի ժամացույցի սլաքը մեկ րոպեով հետ է տարվել՝ այսինքն՝ որոշակիորեն հետաձգվել է ապոկալիպսիսը:

2021-վախճանվել է խորհրդային և ռուսական սցենարիստ և կինոռեժիսոր, «Երալաշ» մանկապատանեկական հանդեսի գեղարվեստական ղեկավար Բորիս Գրաչևսկին:

2022 -ժայթքել է Տոնգայի արշիպելագի Խունգա–Տոնգա–Խունգա–Խապպայ հրաբուխը:

2024 -Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդը հրաժարվել է գահից, թագավոր է դարձել Ֆրեդերիկ 10-րդը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст»