Վայք-Սիսիան ճանապարհին «Տոյոտա Պրադո»-ն գլորվել է ձորը. ուղևորը հոսպիտալացվել է
ОБЩЕСТВОՀունվարի 30-ին` ժամը 13:09-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ «Որսկան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի 144-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա Պրադո» մակնիշի 55 UU 008 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորակը (մոտ 4 մետր):
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1968 թ. ծնված Ս. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:



