«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կրճատման հետևանքով ՀՀ գործարարների մեծ մասը կսնանկանա»․ Դանիելյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է կործանարար քաղաքականությունը, որը քայլ առ քայլ քանդում է Հայաստանի պետականության հիմքերը։ Նրանք արդեն քայքայել են մեր հզոր բանակի մեծ մասը, խարխլել ազգային արժեհամակարգը, անտեսել անվտանգության և դիվանագիտության առանցքային հենասյուները։ Արցախը հանձնվեց, իսկ Հայաստանի սուվերեն տարածքները մաս առ մաս կորցնում են իրենց պետական պատկանելությունը։
Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ձախողել է երկրի կենսական ուղղությունների զարգացումը, այլև նպաստել է Հայաստանի դիմադրողականության ամբողջական անկմանը՝ ապահովելով հայ ժողովրդի շահերին չհամապատասխանող գործընթացներ։ 2025 թվականը, նրանց համար կարծես հայտարարվում է որպես տնտեսության և անվտանգության վերջնական անկման տարի։
Այսօր նրանք նախաձեռնել են Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ՝ ԵՄ անդամակցության հարցը, որը հղի է ծանր հետևանքներով։ Հայաստանը չի կարող լինել միաժամանակ և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ լիիրավ անդամ։ Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում կործանվում է այն ամենը, ինչը տարիներ շարունակ ստեղծվել է դիվանագիտական խելամիտ և բալանսավորված քաղաքականությամբ։
ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների կրճատումը կհանգեցնի էներգակիրների և պարենային ապրանքների գների կտրուկ աճի, իսկ հայկական ապրանքների արտահանումը կկրճատվի մինչև 80%-ով։ Հայաստանի գործարար հատվածի մեծ մասը կսնանկանա, և այդ ամենի միակ «հաջողությունը» կլինի այն, որ նրանք կկարողանան իրենց սննանկության փաստը դիմավորել, օրինակ, Բարսելոնայում կամ Նեապոլում՝ ԵՄ առանց վիզայի համակարգի շնորհիվ»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



