Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Մաքրում, բակտերիաների և աղտոտիչների ոչնչացում առանց քիմիական նյութերի, միայն ջրի օգտագործմամբ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գոլորշամաքրիչը սարք է մակերևույթների ախտահանման և խոր մաքրման համար: Դրա մեջ օգտագործվում է տաք գոլորշի ցածր խոնավությամբ: Սովորական գոլորշամաքրիչը բաղկացած է ջրի տարայից (գոլորշու կաթսա), ջեռուցման տարրից և վարդակով խողովակից: Երբ ջեռուցման տարրը միացված է, տարայի ջուրն աստիճանաբար վերածվում է գազի։ Այնուհետև այն վերածվում է գոլորշու և բարձր ճնշման տակ վարդակից փչվում մաքրվող մակերեսի վրա։ Նման գոլորշին ունի կեղտի մասնիկների միջև խոր թափանցելու և դրանք ոչնչացնելու հատկություն։ Այն լավ է ախտահանում մակերեսները, քանի որ ջրի ջերմաստիճանը, որտեղից գոլորշի է դուրս գալիս, գերազանցում է 130 0 C-ը։

Հագուստի մաքրման և հարթեցման համար օգտագործվող տաք գոլորշու մասին հիշատակումներ եղել են 20-րդ դարի սկզբից էլ շատ առաջ: Մեր նախնիները շատ առարկաներ են ախտահանել և մաքրել գոլորշու միջոցով։ Նրանք իրը դնում էին եռացող ջրով տարայի վրա և արդեն գոլորշով ախտահարված իրը մաքրում խոզանակով կամ այլ գործիքով։ Օրինակ` այդ մեթոդն էր օգտագործում կենդանիների կաշիները մաքրելու համար։ Հռոմեացիները հայտնի են եղել գոլորշու լոգանք ընդունելու իրենց հոբբիով: Նրանք համոզված էին, որ գոլորշու օգնությամբ մաքրվում է մարմինն ու հոգին։

1680 թվականին ֆրանսիացի ֆիզիկոս Դենիս Պապենը հորինում է ավտոկլավը։ Սարքի շահագործման սկզբունքը հիմնված էր սահմանափակ կոնտեյներով ջրի ջեռուցման վրա: Երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է, այն սկսում է ճնշման տակ դուրս հոսել: Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան բարձր է գոլորշու ելքային հզորությունը: 1881 թվականից եվրոպացի գիտնականները հայտնաբերել են գոլորշու՝ ախտահանման և խոր մաքրման ունակությունը։ Փորձարկումներ կատարելով՝ նրանք նկատել են, որ գոլորշին և տաք օդը մանրէները սպանելու հատկություն ունեն։ Տաք սեղմված գոլորշին սկսել են օգտագործել վիրաբուժական գործիքների մշակման, վերքերի ախտահանման, մաքրման գործիքների և այլնի համար: Պատմական աղբյուրներում կան հղումներ 19-րդ դարում տուբերկուլ յոզի բակտերիաների ոչնչացման համար տաք գոլորշու օգտագործման մասին։ Այն ժամանակ օգտագործված սարքերում գոլորշու ջերմաստիճանը չի վերահսկվել, ինչն էլ որոշակի դժվարություններ է առաջացրել։ Սակայն 20-րդ դարի սկզբին ամերիկացի գիտնականները մշակել են մի համակարգ, որը հնարավորություն է տվել վերահսկել ջրի տաքացման ջերմաստիճանը գոլորշու կաթսայում։ Այդ զարգացումները խթանել են գոլորշու գեներատորի սկզբունքի օգտագործմանը կենցաղային նպատակներով:

Գոլորշամաքրիչ սարքերի զարգացման գործում հսկայական ներդրում է ունեցել հայտնի ինժեներ, Karcher ընկերության հիմնադիր Ալֆրեդ Կարչերը: Նրա մշակած մոդելն այնքան հիանալի էր, որ այն հիմա էլ օգտագործվում է գոլորշամաքրող սարքերի արտադրության մեջ: Կարչերն իր արտադրությունն արագորեն սկսել է ընդլայնել, և վաճառքում հայտնվել են այնպիսի սարքեր, ինչպիսիք են էլեկտրական ավելները, մեքենաների լվացման սարքավորումները և չոր ու թաց մաքրման համար նախատեսված փոշեկուլները: Ալֆրեդ Կարչերի ընկերությունն այդ ոլորտում ունի ավելի քան հինգ հազար արտոնագիր։ Ժամանակի ընթացքում նման տեխնոլոգիաների կենցաղային օգտագործումը սկսել է ժողովրդականություն ձեռք բերել: Առաջին կենցաղային գոլորշամաքրիչը թողարկվել է 1984 թվականին։ Այն կոչվում էր Karcher HD 555: Պատահական չէ, որ նման սարքերի մեծ մասը հանրության շրջանում կոչվում է «կարչեր»՝ անկախ նրանից, թե որ ֆիրմայի արտադրանք է։

Այսօր տարբեր ընկերություններ առաջարկում են բազմաթիվ մոդելների գոլորշամաքրիչներ տնային օգտագործման համար: Դրանք և՛ ձեռքի գոլորշամաքրիչներ են, և՛ հատակային (ավելի հզոր, ավելի ֆունկցիոնալ): Մոդելները վերջին 10 տարիների ընթացքում դարձել են ավելի թեթև, ավելի կոմպակտ և մատչելի սպառողների համար: Բայց այդ սարքի գործողության սկզբունքը մնում է անփոփոխ. բոլոր տեսակի բակտերիաների և աղտոտիչների ոչնչացում առանց քիմիական նյութերի, միայն ջրի օգտագործմամբ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»