ԱԺ պատգամավորը դիմել է միջազգային գործընկերներին՝ ուշադրություն հրավիրելով Ալիևի հայտարարության վրա
БЛОГԱյսօր կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ տարածած հայտարարության վրա:
Երեկ նա հայտարարեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է» և պետք է «վերջ տրվի դրա գոյությանը»: Նա ընդգծեց, որ Զանգեզուրի միջանցքը «պետք է բացվի և բացվելու է», ինչը ոչ այլ ինչ է, քան բացահայտ սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ:
Այսպիսի հայտարարությունները պարզապես հռետորաբանություն չեն. դրանք հանդիսանում են ուղղակի և անմիջական կոչեր՝ խախտելու միջազգային իրավունքի նորմերը, զրկելու Հայաստանի Հանրապետությանը իր ինքնիշխան իրավունքներից և ուղղակիորեն սպառնալու խաղաղ բնակչության անվտանգությանը: Սա թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորում է և միջազգային հանրության կողմից չդատապարտվելու դեպքում կարող է վերածվել անկանխտեսելի գործողությունների:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян



