Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը, պատմական փուլի խորը ըմբռնումով, որով անցել և անցնում է Հայաստանը. Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՜ հայրենակիցներ, հրաժեշտ ենք տալիս 2024 թվականին և գլխավորը, որ մեզ պետք է միավորի, Հայրենիքի ճակատագիրն է։ Մենք պետք է առաջ գնանք, կերտենք սուվերեն Հայաստանի ապագան, մեր ազատությունն ու անվտանգությունը և այդ ճանապարհին մեր արժեքները անսասան հենարան պետք է լինեն մեզ համար։
Սիրելի՜ հայրենակիցներ, հրաժեշտ ենք տալիս 2024 թվականին և գլխավորը, որ մեզ պետք է միավորի, Հայրենիքի ճակատագիրն է։ Մենք պետք է առաջ գնանք, կերտենք սուվերեն Հայաստանի ապագան, մեր ազատությունն ու անվտանգությունը և այդ ճանապարհին մեր արժեքները անսասան հենարան պետք է լինեն մեզ համար։
Հայաստանի ճակատագիրը պետք է կերտի հայ ժողովուրդը, պատմական փուլի խորը ըմբռնումով, որով անցել և անցնում է Հայաստանը:
Հայրենիքի բարգավաճումը բաղկացած է յուրաքանչյուր մարդու երջանկությունից և հաջողությունից, մենք ունենք հարուստ և հին պատմություն, բայց միևնույն ժամանակ Հայաստանը երիտասարդ երկիր է։
Սիրելի՜ ընկերներ, բոլորին մաղթում եմ առողջություն, սեր և երջանկություն: Եկեք դառնանք ավելի առատաձեռն և հոգատար մեր Հայրենիքի, մեր երեխաների և ծնողների, մեր կանանց և տղամարդկանց, մեր ընկերների, գործընկերների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ունեն մեր մասնակցության կարիքը:
Թո՜ղ երեխաներ ծնվեն և բոլոր բարի մտքերը իրականանան: Թո՜ղ անվտանգությունը, ուրախությունն ու ներդաշնակությունը տիրեն յուրաքանչյուր ընտանիքում: Այդ ժամանակ Հայոց հայրենիքը կկանգնի ամուր ու անխորտակելի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
2025
2025
Մհեր Ավետիսյան
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



