Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ, բարձր է 22 սմ-ով. Լևոն Ազիզյան

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականը հիդրոլոգիական վիճակագրական տեսակետից, 2020 թվականից հետո եղած ամենաբարենպաստ տարին էր, և 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,39 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 22 սանտիմետրով, ընդ որում, տարեկան կտրվածքով սա վերջին ութ տարիների մակարդակի դրական փոփոխության ամենաբարձր արժեքն է:

Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Հունվարի մեկից մինչև հուլիսի 15-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 51 սանտիմետրով, այնուհետև մինչև դեկտեմբերի 30-ն իջել 29 սանտիմետրով: 2024 թվականի մայիսի 14-ից սկսած, Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատած, ունեցել է դրական արժեք: Այդ համեմատական արժեքը բացասական էր դեռևս 2021 թվականի հունիսի 22-ից սկսած։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լճից տեղափոխվող ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 29-ը ներառյալ կազմում է 185 միլիոն, որը 70,96 միլիոն խորանարդ մետրով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այն 2020 թվականից հետո դիտված ամենաբարձր ցուցանիշն է»,- ասաց Ազիզյանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով բացթողնված ջրի ծավալը եղել է վերջին 15 տարիների ամենափոքր արժեքը։

«Լճից բացթողումը սկսվել է հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը և բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131 միլիոն, որը 9,2 միլիոնով պակաս է 2023 թվականի լճից բացթողնված ջրի գումարային ծավալից։ Այսօրվա դրությամբ շրջակա միջավայրի նախարարության հայ հիդրոմետրոպարկի կողմից դիտարկվող հինգ ջրամբարներում ջրի ծավալի գումարային մեծությունը կազմում է 392 միլիոն, որը 2023 թվականի նույն օրվա ցուցանիշից բարձր է 164 միլիոն խորանարդ մետրով։ 2024 թվականին Ազատի, Մարմարիկի, Ապարանի, Ախուրյանի ջրամբարների առավելագույն լցվածության արժեքները 2020 թվականից հետո ամենաբարձր արժեքներն էին, իսկ Արփա լճի պարագայում՝ վերջին 13 տարիների ամենաբարձր արժեքը»,- հայտնեց նա:

Նա նաև նշեց, որ 2024 թվականի մայիսի 24-ից 26-ը Հանրապետության ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և 25-ից 26-ի լույս գիշերը։

«Ինտենսիվ տեղումներ են դիտվել հատկապես Լոռու Տավուշ հատվածում 40-ից 55 միլիմետր, որը կազմում է ամսական նորմայի 40-ից 60%-ը։ Շարունակաբար դիտված տեղումներով պայմանավորված՝ Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվեցին ջրի մակարդակի կտրուկ բարձրացումներ նախորդ օրվա համեմատ ավելի քան երկու մետրով, որի հետևանքով հեղեղվեցին շրջակա ափամերձ տարածքները՝ դառնալով, ցավոք սրտի, չորս մարդու մահվան պատճառ՝ զգալի վնաս պատճառելով հարակից բնակավայրերին, քանդվեցին կամուրջներ և այլ տնտեսական կորուստներ եղան»,- նշեց Ազիզյանը:

Նրա խոսքով՝ 2024 թվականի մայիսի 26-ին Դեբետ, Ձորագետ, Տաշիր գետերում դիտված առավելագույն ելքերն առավելագույն էին դիտարկումների ողջ պատմության մեջ, ընդ որում, նմանատիպ հեղեղումների կրկնման հավանականությունը կազմում է ավելի քան 100 տարին մեկ անգամ։ 

«2024 թվականն աչքի ընկավ նաև բավական խոնավ հուլիս ամսով, այս տարվա հուլիս ամիսը վերջին 58 տարիների ամենախոնավ հուլիս ամիսն էր և հուլիսի 27-28-ին ողջ Հանրապետությունում, հատկապես Տավուշի մարզում դիտվեցին հորդառատ տեղումներ, երկու օրվա ընթացքում ճամբարակում դիտվեց 77 մմ, Դիլիջանում՝ 54 մմ, Իջևանում՝ 53 մմ, որը կազմում է ամսական նորմայի 150%-ը, երկու օրվա ընթացքում թափվել էր ավելի քան 150%, ինչն Աղստև գետի հեղեղման պատճառ դարձավ՝ հանգեցնելով ափամերձ որոշ հատվածների հեղեղումներ, վնասելով Խաշտառակ գյուղը տանող կամուրջը։

Ընդ որում, հուլիսի 28-ին Աղստև գետի Իջևան հիդրոլոգիական դիտակետում դիտված առավելագույն ելքը հուլիս ամիսներին դիտված պատմական երկրորդ առավելագույն ելքն է եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում»,- նշեց նա:

Հետևեք մեզ՝ այստեղ

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»