Կանադայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս բոցավառվել է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կանադայի Հալիֆաքս քաղաքի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ ժամանող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և դրա մի մասը հրդեհվել է։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, տեղական ժամանակով ժամը 21:30-ի սահմաններում, PAL Airlines Air Canada Express 2259 չվերթով: Սենթ Ջոնսից ժամանող ինքնաթիռը դժվարությամբ է վայրէջք կատարել։ Ուղևոր Նիկի Վալենտինի խոսքով՝ վայրէջքի շասսի անիվներից մեկը չի աշխատել։
Հայտարարության մեջ չի նշվում, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում, սակայն, ըստ լրատվամիջոցի, ինքնաթիռը կարող էր տեղավորել մոտ 80 ուղևոր։ Ինքնաթիռում գտնվող մարդկանց տարհանել են, ապա տեղափոխել անգար՝ բուժզննության համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



