Հայաստանում կստեղծվի համայնքային ոստիկանության 4 նոր հենակետ
ОБЩЕСТВО ՀՀ կառավարությունը 2016 թվականին կշարունակի համայնքային ոստիկանության գոր
Որպես 2016-ի գերակա խնդիր ներառելով համայնքային ոստիկանության գործունեության ընդլայնումը Երևան քաղաքում և հանրապետության մարզերում՝ ՀՀ ոստիկանությունը նպատակ ունի մոտ ապագայում շոշափելի ձեռքբերումներով կատարելագործել համայնքային ոստիկանության գործունեությանը խթանող սոցիալ-իրավական անհրաժեշտ պայմաններն ու նյութատեխնիկական բազան: Մասնավորապես, 2016-ի ընթացքում նախատեսվում է ստեղծել համայնքային ոստիկանության ևս 4 նոր հենակետ, ապահովել դրանք անհրաժեշտ գույքով և տեխնիկական միջոցներով և անցկացնել վերապատրաստումներ համյնքային ոստիկանության ծառայողների համար:
Սույն գերակա խնդիրը նախատեսվում է իրականացնել ՀՀ ոստիկանության համապատասխան արտաբյուջետային միջոցների հաշվին: Լրացուցիչ ֆինանսավորում ՀՀ պետական բյուջեից չի ակնկալվում:



