Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հերոսությունը յուրաքանչյուրինս է, ամեն օր է. Փաշինյանը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հանձնել է Արմեն Մարտիրոսյանին

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:  

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին

Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Սիրվարդ Բերբերյանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Խաչատուր Նիկողոսյանը, «Վեգա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանը:

Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին մրցանակաբաշխության առիթով: Վարչապետը խոսել է մրցանակաբաշխության հիմնական լեյտմոտիվի՝ հերոսի և հերոսականության թեմայի մասին և ընդգծել. «Այսօրվա մրցանակաբաշխության առանցքային նպատակն է խոսել հերոսականության, հերոսության առօրեականության և առօրյայի հերոսականության մասին: Ի՞նչ նկատի ունեմ: Ընդհանրապես մենք մեզ հայտնի բանաձևերով հերոսների մասին խոսելիս, ըստ էության, նրանց պատկերացնում ենք որպես մի ուրիշ տիպի մարդիկ, ովքեր առանձնահատուկ տեղում են ծնվել, առանձնահատուկ պայմաններում են մեծացել, ովքեր առանձնահատուկ ընկալումներ ունեն պետության և հայրենիքի մասին: Ինչ-որ տեղ թվում է, թե դրանով փառաբանում ենք նրանց, բայց ինչ-որ տեղ նաև անջատում և կտրում ենք մեզնից»: Վարչապետի խոսքով, հերոսականության ամենակարևոր արտահայտությունը պետք է լինի ոչ թե այն, որ հերոսությունը գործում են այն քիչ մարդիկ, ովքեր պարզապես ի վիճակի էին անել, այլ հերոսության և հերոսականության ընկալումը պետք է լինի այն, որ այդ նույն հերոսությունը կանեին տասնյակ հազարավոր ուրիշներ, պարզապես այդ պահին այդ հերոսության մեջ դրսևորվածը հանգամանքների բերումով ինքն է հայտնվել այդտեղ, դրա համար ինքն է արել այդ հերոսությունը:

«Հերոսության մասին խոսելիս մենք, իհարկե, առաջին հերթին հիշատակում ենք մեր նահատակներին: Մենք մեր նահատակներին կտրում ենք մեզնից, եթե մենք չենք խոստովանում, որ մեզնից յուրաքանչյուրը, ոչ թե ևս տասը հոգի, ոչ թե ևս քսան հոգի, ոչ թե ևս հիսուն և հարյուր հոգի, այլ Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր նույն պայմաններում նույն իրավիճակում նույն տեղում լինելով, նույն բանը կանեին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նշել է, որ այս մոտեցման բացակայության պատճառն այն է, որ առօրեականության մեջ հերոսականացում չկա և ընդգծել. «Մեր առօրյան հերոսական չէ այն առումով, որ հերոսականությունն ու հերոսությունն այնքան հեռու է մեզնից, այնքան ուրիշ է, այնքան ուրիշ մարդու հետ է կապված, այնքան ուրիշ ընտանիքի, ուրիշ տոհմի, որ դա ինչ-որ մի ուրիշի անելիքն է։

Բայց մենք այս մրցանակաբաշխությամբ ուզում ենք առաջին հերթին դա ընդգծել, որ հերոսությունը յուրաքանչյուրինս է, հերոսությունն ամեն օր է, հերոսությունն ամեն տեղ է, և եթե այդպես է, այս պայմաններում է, որ մենք մեր հերոսներին կընկալենք որպես մեր կողքին ապրող մարդիկ, ովքեր ոչ թե զոհաբերվել են մեր կողմից, այլ պարզապես նրանք եղել են այն նույն տեղում, այն նույն դիրքում և արել այն նույն բանը, ինչ մեզնից յուրաքանչյուրը, մեզնից հազարավորները, մեզնից տասնյակ հազարավորները կանեին:

Եվ հետևաբար՝ ի՞նչ անել այս տրամաբանությամբ ամեն օր: Ամեն օր մի բան կա անելու՝ աշխատելու, ստեղծելու, օրենքով սահմանված հարկերը վճարելու, որ հերոսը, որին մենք մղում ենք առաջ զոհվելու, նաև չզոհվելու շանս ունենա, չզոհվելու շանս ունենա ժամանակակից պաշտպանության միջոցներ ունենալով, ժամանակակից կրթություն ունենալով, ժամանակակից պայմաններում և ժամանակակից հասկացություններով զարգացող պետություն ունենալով և այլն: Թող չթվա, որ մենք այսօր որևէ ձևով նսեմացնում ենք մեր ընկած եղբայրների հերոսությունը:

Ընդհակառակը՝ ասել եմ և էլի կասեմ՝ նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի և Հայաստանի Հանրապետությունը զարգանա, և մենք այսօր հաշվետվություն ենք տալիս մեր ընկած եղբայրներին, որ Հայաստանի Հանրապետությունն ապրում է և Հայաստանի Հանրապետությունը զարգանում է այդ թվում՝ ձեր հերոսության շնորհիվ: Եվ մեր հերոսությունը պետք է ոչ բոլոր դեպքերում, ոչ բոլոր ժամանակներում և ոչ բոլոր տեղերում կապենք զոհվելու հետ, ընկնելու հետ: Մենք ավելի շատ հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, պետությունն ուժեղացնելու հետ, որպեսզի զոհելու, զոհաբերելու, զոհաբերվելու պրոցեսը չդառնա առօրեական, այլ դա լինի առանձնահատուկ, բացառիկ, հազվադեպ, իսկ առօրեականը դառնա ստեղծագործելը, արարելը, հարստանալը, հարստացնելը, ծաղկելը և ծաղկեցնելը, երջանկանալը, երջանկացնելը, հզորանալը և հզորացնելը»:


Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մրցանակակիրներին և ևս մեկ անգամ շեշտել՝ նրանց հերոսությունը կայանում է նրանում, որ նրանք հարցերի պատասխաններն ակնկալում են ստանալ ոչ թե ուրիշներից, այլ փորձում են հենց իրենք գտնել այդ հարցերի պատասխանները, իրենք են իրենց ապավենը և իրենք են իրենց ստեղծում: «Եվ սրանով նրանք տալիս են այդ թվում՝ այն հարցերի պատասխանները, որոնց պատասխանները գուցե մարդիկ ակնկալում են Կառավարությունից, և մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ որոշ հարցերի պատասխաններ ձևակերպելը դուք ձեր վրա եք վերցնում, այդ թվում՝ թեթևացնելով Կառավարության, խորհրդարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործը»,- ասել է վարչապետը:


Գլխավոր մրցանակը հանձնելով «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վերջին տարիներին մենք առողջապահության ոլորտում էականորեն մեծացրել ենք ֆինանսավորումը, շատ լուրջ և խորը փոփոխություններ ենք իրականցրել, բայց մյուս կողմից՝ հասկանում ենք, որ ոչ բոլոր դեպքերում և ոչ ամեն տեղ է, որ մենք կարողանում ենք հասցեագրել ակնկալիքները, հասնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն, փրկության կարիք ունեն, բուժման կարիք ունեն, և ուզում եմ գլխավոր մրցանակը հանձնել մի մարդու, ով իր հասարակական գործունեությամբ կարողանում է կոնսոլիդացնել ուրիշ մարդկանց, գտնել այն մարդկանց, ովքեր ունեն հրատապ օգնության կարիք և գտնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են մասնակցություն ունենալ այդ հրատապ օգնությանը՝ կյանքեր փրկելու համար»:

 Հետևեք մեզ՝ այստեղ

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян