Դեւիդ Բոուին կնոջն ու երեխաներին 100 միլիոն դոլար է թողել (լուսանկարներ)
ЛАЙФԼեգենդար երաժիշտ Դեւիդ Բոուին մահացավ օրեր առաջ՝ քաղցկեղի հետեւանքով։ Եւ այժմ Մանհեթենի դատարանը բացել է նրա ժառանգությունը։ Երաժիշտը կնոջն ու երեխաներին 100 միլիոն դոլար է կտակել, որը նրանք պետք է իրար մեջ բաժանեն։ Բա նաեւ կտակել է, որպեսզի իր մոխիրը շաղ տան Բալիում։
Բոուիի կնոջը բաժին է հասել նրա կարողության կեսն ու Նյու-Յորքի տունը, որտեղ նրանք ապրում էին։ Կարողության մյուս կեսը հավասար կբաժանվի երգչի առաջին ամուսնությունից ծնված որդու՝ Դանկանի եւ ներկայիս կնոջ՝ Իմանից ծնված դստեր՝ Ալեքսանդրիայի միջեւ։ Բացի այդ, Բոուին 2 միլիոն դոլար թողել է իր անձնական օգնական Կորին Շվաբին եւ 1 միլիոն դոլար իր երեխաների նախկին դայակ Մարիոն Սկենեին։ Հիշեցնենք, որ Բոուին մահացավ հունվարի 10-ին՝ 69 տարեկանում։





1
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
5
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%



