Fashionyan.com-ը գրում է.
Բարի օր, իմ սիրելիներ: Այսօր ձեզ ուզում եմ ծանոթացնել Երևանի ամենաարտասովոր աղջիկներից մեկի հետ, թեև նա իրեն այդպիսին չի համարում: Մեր քաղաքի «ճապոնական տիկնիկը»՝ Սերինեն:
Վառ ու արտահայտիչ շպարով, գույնզգույն վարսերով աղջկան դեռ մանկուց գրավել են ճապոնական անիմացիոն կերպարները: «Անիմեներում կերպարները և իրադարձություններն իրենց մեջ իմաստ են արտահայտում և տարբերվում են ֆիլմերից կամ մուլտիկներից», -ասում է նա:
FashionYan.com-ի հետ զրույցում Սերինեն խոստովանում է՝ սկզբում իր կերպարի հասցեին հնչող մեկնաբանություններն անսովոր են եղել, բայց հետո հասկացել է, որ եթե որոշել է տարբերվել, ուրեմն պետք է պատրաստ լինի ամեն բանի:
Իր համար ծիծաղելի է, երբ հարցնում են՝ էմո է, թե բարբի: Ասում է՝ միշտ մտածել է Հայաստանը լքելու մասին, բայց ամեն անգամ մտքափոխ է լինում՝ «Մտածում եմ՝ կկարոտեմ այս ամենը»:
Ապագայի մասին խոսելիս «անիմե տիկնիկը» նշում է, որ միշտ պլանավորել է ապագան, բայց երբեք իր ծրագրածով չի եղել, ուստի չի ցանկանում այլևս ապագայի ծրագրեր կազմել կամ էլ խոսել դրանց մասին:
Ի դեպ, Սերինեի սերը ճապոնական մշակույթի հանդեպ արտահայտվել է նաև անձնական կյանքում. նրա ընկերը ճապոնացի է:
Այժմ նա մի երազանք ունի՝ կրկին հանդիպել սիրելիին: