Արևմուտքը բոլորիս համոզել է, որ ժողովրդավարությունը, դեմոկրատիան դա այն է, երբ ժողովուրդը ընտրությունների միջոցով ինքն է որոշում, թե ով պետք է ղեկավարի իր երկիրը․ Մհեր Ավետիսյան
БЛОГՄհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Արևմուտքը բոլորիս համոզել է, որ ժողովրդավարությունը, դեմոկրատիան դա այն է, երբ ժողովուրդը ընտրությունների միջոցով ինքն է որոշում, թե ով պետք է ղեկավարի իր երկիրը ։ Բայց ահա մեր հարևան Վրաստանում, երբ Վրաստանի ժողովուրդը որոշեց, որ Իվանիշվիլիի գլխվորած «Վրացական երազանք» կուսակցությունը պետք է շարունակի կառավարել Վրաստանը Արևմուտքը չի ճանաչում այս ընտրությունները և շարունակում է վրացական պրոարևմտյան գրանտակերների միջոցով պահանջել նոր ընտրություններ, որովհետև համարում է, որ Իվանաշվիլին պրոռուսական գործիչ է, որը իրականում այդպես չէ և պետք է իշխանությունը ընտրությունների միջոցով հանձնի պրոարևմտյան ուժերի, հակառակ պարագայում Վրաստանում Արևմուտքը կիրականացնի նոր մայդայն։

Հիմա սիրելի ժողովուրդ, հարց է առաջանում` վրացական ընդդիմությունը, որը հիմնականում բաղկացած է պրոարևմտյան գրանտակներներից, եթե գա իշխանության, ապա Արեմոտքին օգնելու է , որպեսզի երկրորդ ճակատ բացեն Ռուսաստանի դեմ, ինչը նշանակում է ռուս-վրացական պատերազմ և դժվար չէ պատկերացնել, թե ինչով է ավարտվելու այդ պատերազմը։
Կխնդրեի ձեր տեսակետները ներկայացնեիք իմ այս գրառման ներքո։
Հիմա Իվանաշվիլին պետք է սեփական պետության շահերից ելնելով, սեփական ժողովրդի անվտանգությունից ելնելով իշխանությունը ամեն գնով պահի, թե՞ գնա գործարքի Արևմուտքի հետ, թե՞ Արևմուտքից վախենալով իշխանությունը հանձնի այն ուժերին, ովքեր ցանկանում են փաստացի ռուս-վրացական հերթական պատերազմով կործանել Վրաստանը։
Ի դեպ, ուզում եմ հիշեցնել Ուկրաինան, որն այսօր պատերազմում է Ռուսաստանի դեմ, օրենք է ընդունել, ըստ որի` Արևմուտքից գրանտ ստացող ուկրաինացիները ազատվում են բանակից և չեն պատերազմում, սա իմիջիայլոց։
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»