Ուշադրություն. միանգամյա օգտագործման առարկաները վտանգավոր են
ФОТО
Blog.1in.am-ը գրում է.
Միանգամյա օգտագործման առարկաների վաճառքի մակարդակն աճում է ողջ աշխարհում։ ԱՄՆ-ում նույնիսկ սուպերմարկետներ կան, որտեղ ամեն ինչ կարելի է 1 դոլարով գնել, և որտեղ վաճառում են միանգամյա օգտագործման հարյուրավոր բազմատեսակ իրեր։
Բայց ահա թե որն է խնդիրը։
Հետազոտողները պարզել են, որ միանգամյա օգտագործման արտադրանքի 81 տոկոսն առողջության համար ամենաքիչը մեկ վտանգավոր քիմիկատ են պարունակում, իսկ 49 տոկոսի դեպքում՝ երկու և ավել։
Խոսքը հիմնականում վերաբերում է ֆտալատներին, պոլիվինիքլորիդին, սյուրմային, կապարին, քրոմին ու բրոմին։
Միևնույն ժամանակ դրանց մեջ կան նաև բազմաթիվ այլ նյութեր, որոնք նույնպես կարող են չափազանց վտանգավոր լինել։ Սակայն մարդիկ խաբվում են դրանց պարզությունից ու էժանությունից։ Ո՞վ չի գնել միանգամյա օգտագործման պատառաքաղներ կամ բաժակներ, կամ ո՞վ սուպերմարկետներում միանգամյա օգտագործման տոպրակներ չի վերցրել։
Ինչո՞ւ է դա կարևոր
Որովհետև գրեթե բոլոր իրերը, որոնք «ոչինչ չարժեն» և օգտագործվում են միայն մեկ անգամ, բազմաթիվ վտանգավոր քիմիական միացություններ են պարունակում, ինչպես օրինակ՝ ֆտալատը, որը պլաստիկն ավելի ճկուն է դարձնում, բայց հորմոնալ խախտում է առաջացնում օրգանիզմում՝ տղամարդկանց մոտ բարձրացնելով «կանացի» էստրոգեն հորմոնը, իսկ կանանց մոտ՝ «տղամարդկային» տեստոստերոնը։ Այն նաև նորածին երեխաների մոտ առաջացած դեֆորմացիաների պատճառ կարող է լինել (եթե հղիության ընթացքում կինն օգտվել է այդպիսի արտադրանքից), ինչպես նաև քաղցկեղի մի քանի տեսակների և նույնիսկ ասթմայի առաջացման պատճառ։
Ապրանքներ, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել
Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք Ձեր մարմինն ազատել վտանգավոր թունավոր նյութերից, ապա դադարեք գնել միանգամյա օգտագործման իրերը, որոնք Ձեզ անհրաժեշտ չեն։
Ահա այն հիմնական ապրանքները, որոնցից պետք է մեկընդմիշտ հրաժարվել
♦ Ամանորյա զարդարանքներ
♦ Սուրբծննդյան լույսեր
♦ Պլաստիկից պատրաստված զարդեր
♦ Պատերի և պատուհանների ստիկերներ
♦ Պլաստիկե սպասք՝ պատառաքաղ, գդալներ, դանակներ, ափսեներ, բաժակներ
♦ Ֆլանելային սփռոց
♦ Դեռահասների համար նախատեսված վզնոցներ և ուլունքներ
♦ Վինիլային գորգեր վաննաների համար
♦ Բոլոր այն ապրանքները, որոնց անվանման մեջ կա «Vinyl»
♦ Բռնցքամարտի ձեռնոցներ
♦ Միկի Մաուսի և նմանատիպ պատկերներով էժանագին ուսապարկեր
♦ Հեռախոսի պատյաններ
♦ Ամեն տեսակ պլաստիկ տոպրակներ
♦ Արհեստական եղունգներ
♦ Պլաստիկ խաղալիքներ վաննայի համար
♦ Լատեքսի ձեռնոցներ




















































