ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի նամակագրության եւս 1000 էջ
ОБЩЕСТВОԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստով իրականացված նամակագրության եւս մոտ1000 էջ։ Դրանց մի մասը վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը։
Հրապարակումից մի քանի ժամ առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ հետախուզական ընկերության պահանջով նամակներից 22-ին «հույժ գաղտնիության» աստիճան է տրվել, եւ դրանք չեն ներկայացվելու հանրությանը։ Այդ 22 նամակներից 18-ը Քլինթոնի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նամակագրության մի մասն են կազմում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության շուրջ սկանդալը ծագել էր անցյալ տարվա մարտին՝ ԱՄՆ պետհաստատությունների վրա ցանցահենային հարձակումների ֆոնին։ Տեղեկություններն այն մասին, որ Քլինթոնը անձնական փոստն օգտագործել է ծառայողական նամակագրության համար, Վաշինգթոնում շփոթություն առաջ բերեց, իսկ հանրապետականներին հնարավորություն տվեց Քլինթոնին մեղադրել ներքին անվտանգության կանոնները խախտելու մեջ։



