Վանաձորում բնակարանագողերը կրակել են ոստիկանների վրա
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Վանաձորում հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը բնակարանգողերը կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ:
Վանաձորում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 00:03-ի սահմանում ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նարեկացի փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում գողություն է կատարվում: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը: Հասնելով բնակարան՝ ոստիկանները փորձել են բացել բնակարանի դուռը, բնակարանագողերը ոստիկանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Վերջիններիս հաջողվել է փախչել:
Մեր տեղեկություններով, կրակոցներից ոչ ոք չի տուժել: Ոստիականությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս պահին ուժեղացված ծառայություն է իրականացվում նաեւ քաղաքից դուրս եկող ավտոճանապարհներին:
Մեր տեղեկություններով, ոստիկանություն ահազանգողը եղել է այն բնակարանի տանտիրոջ հարազատներից մեկը, որտեղ կատարվել է գողությունը:



