Հայաստանն աշխատում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ. Ստոլտենբերգի զեկույցը
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հրապարակել է իր ամենամյա՝ 2015 թվականի զեկույցը, որում կան հիշատակումներ նաև Հայաստանի մասին:
Զեկույցում մասնավորապես նշվում է, որ Հայաստանն աշխատում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ՝ սեփական փորձառությամբ կիսվելու և համատեղ մասնագիտական վերապատրաստման նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:
Հիշատակվում է, թե ինչպես նախորդ տարի Ուժեղացված պաշտպանության կրթական ծրագրի շրջանակում սերբ սպաները հայ գործընկերներին խորհուրդներ են տվել հայ սպաների ռազմական և ակադեմիական կրթությունը միավորելու շուրջ: Նաև նշվում է, որ Հայաստանը հետաքրքրվածություն է ցուցաբերել ՄԱԿ-ի Համատեղ անվտանգության ծրագրի կիրառման վերաբերյալ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



