Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Գայանե Մկրտչյանը՝ սերիալային գործունեության, կոչումների եւ ընտանիքի մասին

ЛАЙФ

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Գայանե Մկրտչյանը:

Տիկին Մկրտչյան, վերջին տարիներին Ձեզ հաճախ էինք տեսնում հեռուստաէկրաններին,բայց այս պահին կարծես թե դադար եք տվել. ինչո՞վ է պայմանավորված լռությունը:

- Բավականին հաճախ են այդ հարցը տալիս: Իրականում դերասանի կյանքում դադարը ավելի շատ պայմանավորված է լինում կամ առաջարկվող դերերի բացակայությամբ կամ անհամապատասխանությամբ: Այնպես ստացվեց, որ վերջին շրջանում ֆիլմերում նկարահանվելու կամ հեռուստատեսությամբ հանդես գալու շատ քիչ առաջարկներ եղան: Իսկ այն դերերն էլ, որոնք այս շրջանում առաջարկվեցին, ինքս հարմար չգտա  ընդունել, որովհետև իմ կարծիքով ինձ համապատասխան չէին:

Տիկին Մկրտչյան, դերասանների համար հեռուստատեսային աշխատանքըժամանակավոր մի բան է, բայց նրանց կյանքում թատրոնն անընդհատ ներկա է: Մի փոքրկպատմե՞ք, թե այս շրջանում ի՞նչ գործունեություն եք ծավալում թատրոնում:

- Այս պահին թատրոնը վերանորոգման փուլում է, բայց մենք աշխատանքի մեջ ենք: Բեմադրվում են մի քանի ներկայացումներ, տարբեր ռեժիսորներով: Դերասանական խմբի գրեթե մեծ մասը զբաղված է: Բեմադրվում է Գ. Սունդուկյանի  «Պեպո»-ն, որտեղ ես մարմնավորելու եմ  Պեպոյի մոր՝ Շուշանի կերպարը, ինչն էլ շատ հաճույքով եմ փորձում: Ընդհանուր առմամբ՝ թատրոնի ողջ անձնակազմն անհամբերությամբ սպասում է վերանորոգման ավարտին և մենք վստահ ենք, որ բավական լավ արդյունք է լինելու. ձայնային և լուսային համակարգը գերազանցելու է նախկին վիճակը:

Ընդամենը անցյալ տարի դուք դժգոհ էիք թատրոն այցելող հանդիսատեսի քանակից, այդառումով մեկ տարի անց որակային փոփոխություն տեղի ունեցե՞լ է:

- Ես գիտեմ և հավատում եմ, որ հայ ազգը թատրոն և բեմարվեստ սիրող ու գնահատող ազգ է: Հուսով եմ, որ հանդիսատեսի պակասը կամ մակարդակը պայմանավորված է կոնկրետ ինչ-որ ժամանակաշրջանով կամ իրավիճակով, և հուսով եմ նաև, որ դա վերականգնվող  երևույթ է և ժամանաավոր բնույթ է կրում: Վստահ եմ, որ գեղագիտական ճաշակով և լավ բեմադրված ներկայացումը  երբեք ստվերում չի մնա:

Ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում այսօրվա թատրոնին եւ հեռուստատեսությանը, քանի որկարծես թե ժամանակներն առաջ են շարժվում, բայց այս երկու ոլորտների վերաբերյալմիշտ չէ, որ բոլորը գոհ են:

- Իմ կարծիքով, կոնկրետ որևէ բան չի պակասում թատրոնին կամ հեռուստատեսությանը: Պարզապես ինչպես միշտ լինում են ստացված, հաջողված պրոյեկտներ, կամ  հակառակը՝ անհետաքրքիր կամ չստացված նախագծեր եւ բեմադրություններ: Եվ այդպես եղել է բոլոր ժամանակներում: Միշտ էլ եղել են դժգոհություններ, պարզապես ըստ իրավիճակի կամ ժամանակաշրջանի դրանք ավելանում կամ պակասում են: Իսկ մնայուն արժեքները միշտ էլ մնում են մնայուն: 

Եթե տարիներ առաջ երիտասրադները ավելի շատ հետաքրքրված էին էկրանայինկյանքով, հիմա նրանք ձգտում են դեպի բեմը՝ թատրոնը, սակայն մի տարբերությամբ,նրանցից շատերը չեն ձգտում այս կամ այն թատրոնի հաստիքային աշխատողը լինել,նրանք ակտիվորեն հանդես են գալիս կոմերցիոն ներկայացումներով: Ի՞նչ եք կարծում,ինչն է այս միտումի պատճառը եւ արդյոք խաղարկային եւ կոմերցիոն ներկայացումներընույն հարթության վրա են:

- Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը ստանալով թատերական կրթություն, ստանա առաջարկ որևէ թատրոնում աշխատելու ու հանկարծ հրաժարվի: Այդպիսի բան լինել չի կարող: Բոլոր ժամանակներում թատրոնը եղել և մնում է թատրոն: Բեմում խաղալու զգացողությունը վեր է ամեն ինչից: Եվ պատահական չէ, որ դերասանը կարող է շատ ավելի քիչ վաստակելով մնա և շարունակի աշխատել թատրոնում:  Բայց ինչ խոսք, չի խանգարի, որ դերասանը ունենա հնարավորություն վաստակել ավելի շատ գումար՝ կոմերցիոն ներկայացումների կամ հեռուստապրոյեկտների մասնակցելով:

Կցանկանայի լսել նաեւ Ձեր կարծիքը դերասանների նոր սերնդի մասին: Մենք ունե՞նքապագա վաստակավոր ու ժողովրդական արտիստների կոչումներին արժանիդերասաններ:

- Այո, ունեցել ենք և այսօր էլ կարող ենք  ունենալ: Ես բազմաթիվ բեմադրություններում և տարբեր թատրոններում տեսել եմ շատ շնորհալի երիտասարդների, որոնք մեծ պոտենցիալ  ունեն լավ դերասաններ դառնալու: Եվ ինքս էլ հենց մեր թատրոնի բեմադրությունների ընթացքում բեմի վրա լինում եմ շատ շնորհալի երիտասարդների կողքին: Եվ, կարծում եմ, ապագայում նրանցից շատերը կլինեն վաստակավոր և ժողովրդական արտիստներ՝ բառի լայն իմաստով:

Վերջին շրջանում վաստակավոր կամ ժողովրդական արտիստների կոչումը շատքննարկվեց, շատերը համաձայն չեն այդ կոչումները կրողների հետ: Ի՞նչ կարծիք ունեքդուք:

- Ես կարծում եմ,որ դա պարզապես գնահատականի ձև է: Մարդն աշխատում է ամբողջ կյանքում հասարակության լայն շերտերի համար և որպես խրախուսանք, գնահատանք կամ ուղղակի երախտագիտություն ստանում է  այդ կոչումը: Ես համաձայն չեմ միայն այդ կոչումներին՝  կապված ամբիցիաների հետ, երբ դրանք վերածվում են շուկայական հարաբերությունների:

Գիտեմ, որ դեմ չեք սերիալներին, միաժամանակ, շատերը շարունակում են «քարկոծել»իրար հաջորդող սերիալային նորաձեւությանը, տիկին Մկրտչյան, մեր սերիալենրըիսկապե՞ս որակապես կաղում են, թե ըստ Ձեզ նման խոսակցությունները ուռճացված են:

- Ինձ թվում է սերիալներին վերաբերող հարցն արդեն կորցրել է ակտուալությունը: Ժամանակակից ազատ աշխարհում մարդիկ ազատ են ներակայացնել և իրականացնել տարբեր տեսակի և որակի պրոյեկտներ՝ լինի դա սերիալ, թե հեռուստահաղորդում կամ բեմադրություն: Եթե այս պահին դեռ մեր հասարակարգը ունի այդ սերիալների կարիքն ու պահանջարկը, ապա բնական է, որ պետք է լինեն այդ պահանջարկը բավարարող առաջարկներ ևս: Սերիալների որակը ոչ միայն կապված է դրանք ստեղծողների ճաշակի սահմանափակ լինելու կամ այլ գեղագիտական կարողությունների հետ, այլ լավ սերիալը նաև պահաջում է մեծ ֆինանսական միջոցներ, որը հաճախ չէ, որ մեր պայմաններում հնարավոր է լինում ապահովել: Ես կողմ եմ, որ մարդիկ աշխատեն և աշխատանք ունենան և հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ավելի կատարելագործել տվյալ ոլորտը:

Տիկին Մկրտչյան, Ձեր տանը արվեստագետ ամուսիններից ծնվել են արվեստից հեռուուղղություններ նախընտրող երեխաներ, կպատմե՞ք, թե ինչով էր դա պայամանավորված: Ի դեպ, գիտեմ նաեւ, որ արդեն տատիկ եք:

- Կարծում եմ՝ իմ երեխաները ավելի պրագմատիկ են և ընտրել են այնպիսի բնագավառներ, որտեղ ավելի մեծ հնարավորություններ կան ինքնադրսևորվելու և հաջողության հասնելու: Միգուցե նաև նրանց կյանքում մեր արվեստը  և ներգրավվածությունը թատրոնի  կյանքին արդեն բավարար է եղել, որպեսզի սպառեն հայտնի լինելու կամ ծափահարություններ ստանալու մղումը:  Ուրախ եմ, որ ունեմ ինքնաբավ և կայացած երեխաներ: Իսկ որպես տատիկ՝ ամենաերջանիկ տատիկներից եմ, քանի որ ունեմ երկու հրաշք թոռնիկ: 
 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay