Եղիպատրուշ գյուղում՝ ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում, հրդեհ է բռնկվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մազում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում՝ ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում, հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են աշխատակիցները, այնուհետև հրշեջները նախ մեկուսացրել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































