Ереван, 26.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Աշխարհի ամենազարմանահրաշ տոնածառերը

ЛАЙФ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ամենահայտնիից» մինչեւ «ամենաբարձր», «ամենագեղեցիկ» եւ «ամենաթանկ» քաղաքներն ու փոքր գյուղերն օգտվում են այս սեզոնից՝ իրենց գեղեցիկ տոնածառերով աչքի ընկնելու համար:

Տոնածառերը այն ավանդույթներից են, որոնք դիմակայել են պատմության թոհուբոհին: Նյու Յորքից եւ Փարիզից մինչեւ Ռիո դե Ժանեյրո եւ Պեկին՝ քաղաքները երկար ճանապարհ են անցել, որպեսզի այս տոնական սեզոնին ցուցադրեն իրենց հսկայական, լուսավոր, յուրահատուկ տոնածառերը:

Ռոքֆելլեր կենտրոնի խորհրդանշական լուսավորված տոնածառից մինչեւ աշխարհի ամենամեծ ծառը Գուբիոյում, եւ պատմության ամենաթանկ տոնածառերից մեկը (5,5 միլիոն դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորից)՝ ներկայացնում ենք ամենագունագեղ ծառերը, որոնք յուրահատուկ մթնոլորտ են հաղորդում ամբողջ աշխարհում։

Թերեւս աշխարհի ամենահայտնի տոնածառը եւ ամենաթանկերից մեկը՝ Ռոքֆելլեր կենտրոնի տոնածառն է Նյու Յորքում: Այն արժե մոտ 70000 դոլար։ Սովորաբար նորվեգական եղեւնի է՝ զարդարված ավելի քան 700 լույսերով եւ Swarovski աստղով:

ель.jpg (92 KB)

Սուրբ Ծննդյան օրը լույսերը վառվելու են 24 ժամ, իսկ Ամանորին՝ առավոտյան ժամը 5-ից մինչեւ երեկոյան 21-ը: Այս տարի ծառը բերվել է Մասաչուսեթսից՝ առաջին ծառը, որը եկել է այդ նահանգից 1959 թվականից ի վեր:

ель1.jpg (113 KB)

Աշխարհի ամենահայտնի ծառերի թվում է նաեւ Փարիզի Galeries Lafayette հանրախանութի շլացուցիչ տոնածառը: Այս տարին առանձնահատուկ է հատկապես նրանով, որ խանութը նշում է իր 130-ամյակը։

Ծառն ունի 20000 ինքնակառավարվող լույսեր եի առաջադեմ տեխնոլոգիա՝ օպտիկամանրաթելային հրավառությամբ. լուսավորությունն, ուղղակիորեն, ներշնչված դիզայներ Քեւին Գերմանիերի զգեստներից:

ель2.jpg (55 KB)

Վատիկանի Սուրբ Ծննդյան տոնակատարությունն ավանդական 21-օրյա միջոցառում է, որը տեւում է դեկտեմբերի 9-ից հունվարի 7-ը եւ հանդիսանում է այցելուների համար հիմնական գրավչությունը։

ель3.jpg (78 KB)

Տոնածառը տեղադրված է Սուրբ Պետրոսի հրապարակի կենտրոնում՝ Սուրբ ծննդյան տեսարանի հետ միասին։

Վատիկանում տոնածառի տեղադրման եւ Սուրբ Ծննդյան տոնի ավանդույթը սկսվել է 1982 թվականին՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի օրոք: Առաջին ծառը բերվել է Իտալիայից, եւ դրանից հետո ամեն տարի եվրոպական որեւէ երկիր կամ տարածաշրջան ծառ է նվիրաբերում։

ель4.jpg (92 KB)

Մադրիդի Պուերտա դել Սոլում 37 մետր բարձրությամբ տոնածառը զարդարված է ավելի քան 3,300 կարմիր գնդիկներով եւ իր լույսերով տոնական տրամադրություն է հաղորդում փողոցներին։

Անգլիայի բազմաթիվ հայտնի տոնածառերի թվում Վինձորի ամրոցի ծառը ամենանշանակալից ծառերից մեկն է, որը պահպանում է 1000-ամյա ավանդույթը:

ель5.jpg (48 KB)

Այս տարի Սուրբ Ջորջի սրահում ներկայացված է 20 ֆուտ բարձրությամբ Nordman եղեւնին, որը վերցված է Վինձորի Մեծ այգուց և զարդարված հազարավոր առկայծող լույսերով: Տոների ավարտից հետո այն կտեղափոխվի Մեծ այգի։

ель6.jpg (101 KB)

Այս տարի աշխարհի ամենամեծ տոնածառը կկանգնեցվի 44-րդ անգամ։ Այն կտեղադրվի Գուբբիոյի Ինգինո լեռան վրա՝ Եվրոպայի ամենագեղեցիկ միջնադարյան քաղաքներից մեկում՝ Ումբրիա շրջանի սրտում։

Ծառը, որը տեղադրվել է 1981 թվականին եւ գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, 2000 ոտնաչափ բարձրություն ունի։ Ծառի գագաթը հասնում է Սանտ Ուբալդոյի հովանավորի բազիլիկի գագաթին, իսկ վերեւում փայլուն սպիտակ աստղ է:

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Ռոդրիգո դե Ֆրեյտաս ծովածոցում լողացող գունագեղ տոնածառը հայտնի է որպես աշխարհի ամենամեծ լողացող տոնածառը, որն ունի 278 ֆուտ բարձրություն (Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի 2007թ.-ի տվյալներով):

ель7.jpg (100 KB)

Այս ավանդույթը սկսվել է 1996 թվականին՝ լույսերը միացնելու օրը շլացուցիչ հրավառությամբ:

Ալյասկայի Տոնգասի ազգային անտառում գտնվող Վրանգել շրջանի 80 ոտնաչափ եղեւնին, որը նշում է 60-ամյակի վաղեմի ավանդույթը, ամեն երեկո լուսավորվում է մինչեւ 23:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան շուկան, որը սկիզբ է առնում 1500-ականների կեսերից, աշխարհում ամենահայտնիներից մեկն է, որը քաղաքին շնորհում է «Սուրբ Ծննդյան մայրաքաղաք» կոչումը, իսկ դրա կենտրոնում կա լուսավորված տոնածառ:

Կլեբեր հրապարակում գտնվող 30 մետր բարձրությամբ տոնածառը զարդարված է յոթ կիլոմետր ծաղկեպսակներով եւ 400 խաղալիքներով։

ель8.jpg (154 KB)

Պրահայի Հին քաղաքի հրապարակում 22 մետր բարձրությամբ տոնածառը եկել է Չեխիայի Լիբերեց շրջանից: Այն զարդարված է Սուրբ Ծննդյան հսկա աստղերով, կարմիր եւ ոսկե բլիթներով եւ 110,000 LED լույսերով: Ապշեցուցիչ տեսարան՝ մութ գոթական երկնքի ներքո:

ель9.jpg (85 KB)

Շանհայը հայտնի է ամբողջ աշխարհում իր Սուրբ Ծննդյան ինստալացիաներով, որոնք կատարյալ են ֆոտոշարքի համար, իսկ այս տարի դրանցից ամենաուշագրավներից մեկը Dior-ի տոնածառն է, որը զարդաչված է աշխույժ արձանիկներով եւ պարուհիների պտտվող ֆիգուրներով, որոնք համատեղում են Սուրբ Ծննդյան կախարդանքը նորաձեւության հետ։

Ամենաթանկ տոնածառը

Մյունխենի Բավարիայում 5,5 միլիոն դոլար արժողությամբ ձուլակտորից են պատրաստում ամենաթանկ տոնածառերից մեկը:

ель10.jpg (62 KB)

Վիեննայի ֆիլհարմոնիայի 2024 մետաղադրամներից կազմված ոսկե ծառը գրեթե երեք մետր բարձրություն ունի: Այն չի վաճառվում եւ ունի մոտ 5,3 միլիոն եվրո մոտավոր արժեք:

Մոտ 10 ոտնաչափ բարձրությամբ ծառը մի քանի օր ցուցադրվել է Մյունխենի ձուլակտորների վաճառողի գլխավոր գրասենյակում՝ նշելու ընկերության 35-ամյակը:

 Հետևեք մեզ՝ այստեղ

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — Песков ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Аветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокатЛарри Гагосян станет героем документального фильмаЛарри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст» От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст» Армения сохраняет права и обязательства в ОДКБ: Мария ЗахароваПомощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным