Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Որտեղ են և ինչով են զբաղվում «X factor» և «Հայաստանի ձայնը» նախագծերի հաղթողները

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել, թե որտեղ են և և ինչով են հիմա զբաղվում տաղանդներ բացահայտող հայաստանյան նախագծերի հաղթողները:  “Հայ Սուպերսթար”, «Հայաստանի ձայնը» , X-Factor,  «Պարի’ր, թե կարող ես» և այլն…Այս բոլոր նախագծերն ապահովում էին տվյալ հեռուստաընկերության համար բարձր դիտողականություն, հեռուստադիտողի համար՝ լավ ժամանց, մասնակիցների համար՝ բեմում երգելու, հանդիսատեսին ներկայանալու, պայքարելու , սիրվելու և, ի վերջո, հաղթելու լավ հնարավորություն:  Միայն  թե, նախագծի ավարտից հետո, հեքիաթը նույնպես ավարտվում էր ….Շատ-շատերը, ովքեր սիրվեցին և հաջողության հասան նախագծերի շրջանակներում,  դրանց ավարտից հետո մոռացվեցին և դադարեցին իրենց գործունեությունը:

Այս անգամ անդրադառնանք «Հայաստանի ձայնը» և X-Factor նախագծերին :  

«Հայաստանի ձայնը» առաջին եթերաշրջանի հաղթողը Մերի Մնջոյանն էր: Նախագծում նրա մարզիչը  երգչուհի Սոնան էր: «Հայաստանի ձայնը» նախագծում հաղթելուց հետո Մերին մասնակցեց ”Նոր ալիք” երգի մրցույթին՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը, ապա  «Հայաստան» երգի հիման վրա նկարահանեց  տեսահոլովակ, բացի այդ երգում էր  Գյումրիի «Տիրամայր Հայաստան» երգչախմբում, որի հետ  ներկա է գտնվել Իտալիայում Հռոմի պապի մատուցած պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այս պահին շաբաթվա մեջ մեկ օր Մերին  երգում է երևանյան ակումբներից մեկում.  «Իրականում այնքան չնչին գումար եմ ստանում իմ աշխատանքի դիմաց, որ ես դա անում եմ ուղղակի  իմ փորձի և ճանաչման համար»,-ասում է նա: 

Աննա Խանչալյանը “Հայաստանի ձայնը 2” երաժշտական նախագծի հաղթողն է: Նրա մարզիչը նախ հայկոն էր, հետո՝ Քրիստինե Պեպելյանը: Աննան եկել էր Վրաստանից և  նախագծի ավարտից հետո վերադարձավ Վրաստան, որտեղ իր քույրիկի հետ որպես դուետ մասնակցեց  “Բռավո” երաժշտական նախագծին և Վրացական “Տաղանդներ” նախագծին: «Եթե համեմատենք Վրաստանն ու Հայաստանը, ապա այնտեղ այս պահին ավելի ճանաչված եմ»,-հարցազրույցներից մեկում ասել էր նա: Ի դեպ՝ Աննան “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի հաղթող վրացական “Candy” խմբի երգչուհիներից էր:

Իրանահայ երգչուհի Ռաիսա Ավանեսյանը “Հայաստանի ձայնը 3” երաժշտական նախագծի հաղթողն է: Սակայն մինչ այդ, նա հանրությանը հայտնի էր  “Հայ սուպերսթար 4” նախագծից, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ: Ռաիսայի մարզիչը “Հայաստանի ձայնը 3”-րդ նախագծում  երգչուհի Սոնան էր: Նախագծի ավարտից հետո նրան եթերում չենք տեսնում, բայց Ռաիսան շարունակում է երգել, նա ունի իր բենդը , որի հետ ելույթ է ունենում երևանյան ակումբներում: 

Վրեժ Կիրակոսյանը X-Factor” նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է:  Նա Գիսանե Պալյանի թիմում էր:  “X-Factor” նախագծի հաղթողին հնարավորություն է ընձեռվում երկու սինգլ ձայնագրել աշխարհահռչակ “Sony Music” ընկերության հետ, ինչպես նաեւ տեսահոլովակ նկարահանել: Վրեժը դեռեւս 2012-ի սեպտեմբերին նշել էր , որ առաջին սինգլի ձայնագրությունն ու տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել Մոսկվայում, բայց հանրությունը դեռեւս չի լսել այդ ձայնագարությունները և չի կայացել տեսահոլովակի պրեմիերան: Վրեժը նշել է, որ դրանք զուտ տեխնիկական խնդիրներ են: Վրեժը հաղթանակից հետո նաև մասնակցեց «Սլավոնական բազար» միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին, որտեղ զբաղեցրել է 13-րդ տեղը: Այս պահին Վրեժն ակտիվ չէ երգարվեստում. «Այսօր, օրինակ, տեսահոլովակ նկարահանելը մեծ գումարների հետ է կապված: Այդքան գումար վաստակելու համար հարկավոր է երգել ակումբում կամ ռեստորանում, ինչն իմ սկզբունքներին պարզապես դեմ է,- հարցազրույցներից մեկում ասել է նա: Ի դեպ՝ Վրեժ Կիրակոսյանը  Մշակույթի պետական քոլեջի փոխտնօրենն է:

Կիմ Գրիգորյանը  X-Factor” նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողն է: « Ցավոք սրտի իմ կատարումներն այժմ ոչ մի տեղ հնարավոր չի ունկնդրել։ Երգ ձայնագրելու և տեսահոլովակ նկարահանելու ծրագրեր առայժմ չկան։ Ուղղակի մեծ ցանկություն կա որակյալ երգ-երաժշտություն ստանալ և նոր մատուցել մեր ունկնդրին, ինչն իմ կարծիքով, ցավոք, պակասում է Հայաստանում»,-հարցազրույցներից մեկում նշել է նա։

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване