«Դիալոգ» մատենաշարում իմ աջակցությամբ լույս տեսած գրքերից ներկայացնում եմ Ռուբեն Սաֆրաստյանի «Օսմանյան կայսրություն․ ցեղասպանության ծրագրերը» արժեքավոր ուսումնասիրությունը. Մհեր Ավետիսյան
КУЛЬТУРА«Դիալոգ» մատենաշարում իմ աջակցությամբ (մեկենաս) լույս տեսած գրքերից ներկայացնում եմ վերջինը՝ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի «Օսմանյան կայսրություն․ ցեղասպանության ծրագրերը» արժեքավոր ուսումնասիրությունը։
Ժամանակակից ցեղասպանագիտության տեսանկյունից գիրքը ուսումնասիրում է այն գործոնները, որոնք նպաստել են Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ծրագրերի ստեղծմանը։ Գրքում փաստարկված կերպով ներկայացվում է, որ ցեղասպանության առաջին ծրագիրը Օսմանյան կառավարությունը հաստատել է դեռևս 1876 թ․ որն ուղղված էր բուլղար ժողովրդի դեմ։ Սակայն այն անավարտ է մնացել, քանի որ Ռուսաստանն ազատագրել է Բուլղարիան։
Ակադեմիկոս Սաֆրաստայանը գրքում մանրամասն վերլուծում է 1915 թվականի ցեղասպանության ծրագիրը, որի նպատակը Օսմանյան կայսրության հայ բնակչության ոչնչացումն էր, որը ցավոք իրականացվեց։
Այս ուսումնասիրությունը լուրջ ներդրում է պատմագրությունում, որի մասին դեռ շատ կխոսվի ու կգրվի տարբեր երկրների գիտական ու քաղաքական շրջանակներում
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



