10 բնական միջոցներ` երիկամների քարերից մեկընդմիշտ ազատվելու համար
ЛАЙФ
Blog.1in.am-ը գրում է.
Երիկամը մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է: Երիկամները բնական ֆիլտր են հադիսանում մեր օրգանիզմի բոլոր վնասակար նյութերի համար, որի արդյունքում էլ դրանցում առաջանում է մեզը: Բայց հաճախ առաջանում են, այսպես կոչված, քարեր: Եկեք ծանոթանանք դրանց և դրանց բուժման հետ:
Ի՞նչ է նշանակում քար երիկամներում կամ երիկամների քարը
Դրանք գոյանում են, երբ մեր մեզի մեջ հանքային և բյուրեղային միացությունների քանակն ավելի շատ է լինում, քան այն կարող է լուծել և դուրս բերել օրգանիզմից: Ամեն դեպքում, երիկամներում քար ունենալը ցավոտ է և տհաճ: Blog.1in.am-ի այս խորհուրդները կօգնեն ձեզ ինչպես կանխել, այնպես էլ բուժել երիկամների քարերն առանց բժշկական միջամտության:
1 Խմել, խմել և ևս մեկ անգամ խմել
Ջուրը երկամների քարերի դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է: Միշտ պահպանեք ջրի բավարար քանակությունն օրգանիզմում, որպեսզի բոլոր աղերը լավ լուծվեն և դուրս գան օրգանիզմից:
2 Օգտագործեք ձայնային ալիքների ուժը
Պարզվում է, որ սովրական ձայնը կարող է մանրացնել, փշրել երիկամների քարերը: Բժիշկները պնդում են, որ ուժեղ ձայնային ալիքները՝ անցնելով օրգանիզմի միջոցով, չեն վնասում այն, բայց փշրում են քարերը: Այս միջոցը տանը փորձարկելու համար, լոգարանի մեջ ջուր հավաքեք և բարձրախոսները (колонки) դրեք լոգարանի կողքին: Լոգանք ընդունելիս շատ բարձր և ռիթմիկ երաժշտություն միացրեք:
3 Պահպանեք կալցիի մակարդակը
Քանի որ քարերի առաջացման մեջ մեծ մասնակցություն ունի կալցիումի աղը, շատերը սխալմամբ ենթադրում են, որ այդ մթերքից պետք է խուսափել: Ինչն արմատապես սխալ է: Մասնագետներն ասում են, որ ընդհակառակը, կալցիումի պակասը խթանում է քարերի առաջացմանը:
4 Քիչ կարմիր միս օգտագործեք
Մենք տեղյակ ենք, որ այն շատ համեղ է: Բայց, եթե դուք քար ունեք երիկամներում, ապա անպայման պետք է հրաժարվել դրանից: Կարմիր միսը, ինչպես մյուս կենդանական սպիտակուցները, բարձրացնում են օրգանիզմում սպիտակ բյուրեղների մակարդակը: Սա հենց այն նյութն է, որը մեղավոր է քարերի առաջացման մեջ:
5 Վերցրեք տաք ջրով լի շիշ
Սա այն պարզ, բայց միևնույն ժամանակ աշխատող միջոցներից մեկն է, որն օգնում է ցավի ժամանակ, հեռացնում է ցավը: Ուղղակի գոտկատեղի տակ դրեք տաք ջրով լի շիշ:
6 Սպորտով զբաղվեք. Չափավոր
Երբ դուք հետևում եք ձեր կազմվածքին, զբաղվում եք սպորտով, քարերը գնում են և այլևս հետ չեն վերադառնում: Բայց, երբ մենք չափից շատ ժամանակ ենք անցկացնում մարզասրահում և հալումաշ ենք լինում, ապա ռիսկի ենք դիմում նման քար ձեռք բերել: Օրգանիզմում հետևյալ կանոնադրությունը գոյություն ունի. Որքան շատ ենք մենք քրտնում, այնքան քիչ ենք միզում: Բնականաբար, այս դեպքում աղերը դուրս չեն գալիս մեր օրգանիզմից:
7 Կիտրոն և ձեթ
Տնային միջոց, որը շատ արդյունավետ է: Պարզվում է, կիտրոնի հյութը փշրում է քարերը, իսկ ձեթն օգնում է, որ դրանք փափուկ և հեշտ դուրս գան օրգանիզմից: Հավասար քանակությամբ ձիթայուղ և կիտրոնի հյութ խառնեք, լավ հարեք և խմեք քնելուց առաջ: Սրա հետ մեկտեղ շատ քանակությամբ ջուր խմեք: Անպայման ջուր խմեք քնելուց առաջ և արթնանալուն պես:
8 Աղի օգտագործումը մինիմումի հասցրեք
Սա դրական կազդի ոչ միայն ձեր երիկամների, այլ նաև այլ օրգան համակարգերի վրա:
9 Փորձեք խնձորի քացախ օգտագործել
Ինձ թվում է, այս մթերքի առավելություններն անվերջ են: Բժիշկները խորհուրդ են տալիս խառնել մեկ բաժակ ջուրը մեկ թեյի գդալ մեղրի և մեկ թեյի գդալ խնձորի քացախի հետ: Խմեք այս ըմպելիքն ամեն առավոտ, և այն կօգնի փշրել, լուծել քարերը:
10 Կերեք մթերքներ, որոնք բուժում են
Սա, քարերից ազատվելու ամենապարզ միջոցն է: Առավել օգտակար են սեխը, նռան հյութը, նեխուրը և կանաչ լոբին: Ձմերուկը և վարունգը նույնպես շատ օգտակար են:




















































