Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ կայացավ ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց F խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ազգերի լիգայի 24/25 թվականի խաղարկության Ա լիգայի փլեյ-օֆֆ փուլի Պորտուգալիա-Դանիա զույգի հաղթողը, ինչպես նաև Հունգարիայի և Իռլանդիայի ընտրանիները: Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից «պիրոտեխնիկայի և անթույլատրելի բովանդակությամբ պաստառների համար» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈՒԵՖԱ-ի կողմից տուգանվել է 37500 եվրոյով։ Ավելին, «Հանրապետական» ստադիոնում 500 տեղ փակ կլինի։
Ընդ որում, որոշումը կգործի 2 տարվա փորձաշրջանով՝ բոլոր տնային հանդիպումների համար: Իհարկե, ՈՒԵՖԱ-ի կողմից այս կամ այն երկրի, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանելը նորություն չէ, սակայն ուշագրավ է 500 նստատեղի նկատմամբ «արգելքը»: Ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստանի դեպքում նախկինում նման բան չի եղել: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ խոսքն այն տեղերի մասին է, որտեղից ավանդաբար երկրպագում են հավաքականի ֆանակումբները՝ «Առաջին հայկական ճակատը» (FAF) և Red Eagles-ը, որոնք վերջին շրջանում պահանջում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականը:
Ֆուտբոլային շրջանակներում կան տեղեկություններ, որ ՈՒԵՖԱ-ի նման որոշումն առնվազն ՀՖՖ ղեկավարների սրտով է, և եթե շահագրգռված էլ չեն եղել, ապա գոնե լուրջ ջանքեր չեն գործադրել, որ գոնե մարզադաշտի այդ 500 տեղերը «չորակազրկվեն»: Իսկ ահա ՀՖՖ նախկին բոլոր ղեկավարների ժամանակ լուրջ աշխատանք է իրականացվել ՈՒԵՖԱ-ի հետ, ամեն ինչ արվել է, որ տուգանքները շատ ծանր չլինեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»
2
Ставка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе
3
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
4
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
5
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...



