Նախօրեին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր համայնքներում էի․ Հասմիկ Հակոբյան
БЛОГՀասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Նախօրեին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզի Վայք և Եղեգնաձոր համայնքներում էի:
Ացելել եմ՝
Եղեգնաձորի նորակառույց N1 դպրոց,
Եղեգնաձորի նորակառույց բժշկական կենտրոն,
Վայքի N1 մանկապարտեզ,
Վայքի մշակույթի տուն,
Վայքի արվեստի դպրոց,
Վայքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն,
Օրը ամփոփել ենք ՔՊ Վայքի տարածքային կազմակերպության մեր կուսակցականների հետ շուրջ 2 ժամ տևած հանդիպմամբ:
Կիսվելով տպավորություններիս մասին՝ ասեմ, որ Եղեգնաձորի նորակառույց հիվանդանոցը հագեցած է նորագույն սարքավորումներով, ստացիոնար բուժում են ստանում ոչ մարզի, այլ հարևան մարզի բնակիչները:
Դե, իսկ պայմանների մասին տպավորություն կարող ես ստանալ տեսանյութից: Նորակառույց դպրոցի մասին պարզապես երազել կարելի է, հագեցած դասասենյակներ, ընդարձակ միջանցքներ, ֆիզկուլտուրայի անցկացման համար միջազգային իափանիշներին համապատասխանող սրահ, հանդերձարան, լոգասենյակ...
Կասեք՝ չկա՞ն խնդիրներ, բազմաթիվ էին մարզում խնդիրները, որոնց հետևից էլ գնացել էի մարզ:
Առաջիկայում հետամուտ կլինեմ առկա խնդիրների լուծմանը:
1
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
2
Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»



