Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ճարպակալման 6 ձևերն ու դրանցից յուրաքանչյուրի դեմ պայքարելու ամենաարդյունավետ եղանակները

ЛАЙФ

Դուք երբևիցե մտածե՞լ եք այն մասին, թե ինչու ձեզ չի հաջողվում նիհարել անգամ այն ժամանակ, երբ դուք ֆիզիկական վարժանքներ եք անում ու խիստ սննդակարգով սնվում:

Հավանաբար ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, որովհետև դուք անհրաժեշտ ջանքեր չեք գործադրում:

Խնդիրն այն է, որ բոլոր պատասխանները թաքնված են ճարպակալման այն ձևի մեջ, որն առկա է ձեզ մոտ: Նիհարելու արյունավետ ռազմավարության ընտրությունը կախված է նրանից, թե Ձեր մարմնի կոնկտետ որ մասում է կուտակվում ճարպը:

1. Գերսնուցման ճարպակալություն

Գերսնուցումն ավելորդ քաշի հանգեցնող գլխավոր պատճառներից մեկն է աշխարհում: Եթե ճարպը հավասարաչափ սկսում է կուտակվել Ձեր մարմնի տարբեր մասերում, նշանակում է՝ Դուք շատ շաքար եք օգտագործում ու առհասարակ շատ եք ուտում:

Ձեզ, իհարկե, կարող է թվալ, որ խնդիրը դրանում չէ, որովհետև գործընկերները կամ էլ ընտանիքի անդամներն ավելի շատ են ուտում, բայց քաշ չեն հավաքում: Ի՞նչ կարելի է ասել նման դեպքում: Թերևս այն, որ, ամենայն հավանականությամբ, Դուք թերագնահատում եք Ձեր կլանած սննդի ծավալները և գերագնահատում դիմացինինը:

Մի խոսքով, եթե Ձեզ մոտ հենց այս խնդիրները կան, ապա Ձեզ պետք է երեք պարզ կանոն հիշել.

1. Սնունդ ընդունելուց կես ժամ առաջ կես լիտր մաքուր ջուր խմեք: Դա կօգնի Ձեզ ավելի քիչ ուտել ճաշի և ընթրիքի ժամանակ:

2. Սկսեք սուրճն ու թեյն առանց շաքարի խմել (շուտով կսովորեք, ու Ձեզ նույնիսկ կսկսի դուր գալ): Դե իսկ քաղցրավենիքից փորձեք գոնե մի որոշ ժամանակով հրաժարվել:

3. Օրական գոնե 30 րոպե տրամադրեք չափավոր ֆիզիկական վարժանքներին:

2. «Նյարդային փորիկ»

Եթե Ձեզ մոտ ճարպը կուտակվում է բացառապես որովայնի շրջանում, ապա դրա պատճառը կամ դեպրեսիան է, կամ էլ սթրեսն ու տագնապի զգացումը, որի հետ ստիպված եք ապրել: «Նյարդային փորիկից» տառապող մարդիկ շատ են ուտում քաղցրավենիք, որպեսզի ճնշեն սթրեսը: Եթե Դուք չնյարդայնանալու այլ տարբերակ գտնեք, ապա կտրուկ կնվազեցնեք քաղցրավենիքի քանակը, ինչը թույլ կտա Ձեզ ձերբազատվել ավելորդ ճարպերից:

3. Կոնքազդրային շրջանի ճարպակալում

Մարդիկ, ում մոտ ճարպը կոտակվում է կոնքազդրային շրջանում, հանդիսանում են հորմոնալ դիսբալանսի ու մենոպաուզայի զոհեր: Նմանատիպ ճարպակալման դեմ պայքարելու համար պետք է խուսափել խմելուց ու ծխելուց, ինչպես նաև պետք է ավելի քիչ նստել ու ավելի շատ շարժվել: Ձեզ պետք է «վերագործարկել» Ձեր մետաբոլիզմը, այլապես ստիպված կլինեք ողջ կյանքի ընթացքում հոգոցներ հանել ու հառաչել ամեն անգամ, երբ կանգնեք կշեռքին:

4. Աթերոգեն մետաբոլիկական անհավասարակշռություն

Ճարպակալման այս տիպն ունեցող մարդիկ ճարպակալում են կոնկրետ փորի հատվածում ու ունենում են խնդիրներ շնչառության հետ: Նախևառաջ պետք է դադարեք ալկոհոլ օգտագործելը, իսկ հետո ամեն ինչ արդեն ավանդական ցուցակի համաձայն է. առավոտյան մարզանք, շաբաթական 1-2 այցելություն մարզասրահ, նոր սննդակարգ, որը ենթադրում է ավելի շատ բուսական ծագման սնունդ և ավելի քիչ կենդանական ծագման սնունդ։

5. Երակային ուղիների ճարպակալում

Համարվում է, որ ճարպակալման այս տիպը փոխանցվում է ժառանգաբար: Ճարպը, որը կուտակված է ոտքերում, չի հանդիսանում սխալ կենսակերպ վարելու հետևանք: Ամեն ինչ ավելի վատ է:

Նման ճարպակալում ունեցող կանայք պարբերաբար պայքարում են այտուցված ոտքերի դեմ: Այս խնդիրը հատկապես հղիության ժամանակ է սրվում:

Այս ճարպակալման առկայության դեպքում պետք է ավելի շատ վազել ու չօգտվել վերելակներից: Ձեր ոտքերը պետք է անընդհատ ծանրաբեռնված լինեն:

6. Ճարպակալում անգործությունից

Ճարպակալման այս տիպը հատուկ է այն մարդկանց, ովքեր նախկինում ֆիզիկապես շատ ակտիվ են եղել, օրինակ՝ նախկին մարզիկներին ու ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղված մարդկանց: Իսկ հիմա նրանք այլևս ակտիվ չեն, նստած են գրասենյակներում կամ էլ մեքենաների մեջ, ու արդյունքում նրանց մոտ հսկայական փոր է առաջանում:

Որպեսզի ձերբազատվեք այս խնդրից, պետք է խուսափեք սոված մնալուց: Ավելի հաճախ սնվեք, շատ ավելի հաճախ, քան օրական 1-2 անգամը: Ամենայն լրջությամբ ընդունեք սա, որովհետև դա կօգնի ձերբազատվել երեկոյան քրոնիկական գերսնուցումից:

Վազել Դուք դժվար թե սկսեք, ուստի ստիպված եք լինելու էապես փոփոխել Ձեր կերակրացանկը, ուտել ավելի հաճախ, բայց ավելի քիչ, ավելի շատ բանջարեղեն ու ավելի քիչ մակարոնեղեն, ավելի շատ մրգեր ու ավելի քիչ պոնչիկներ:

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване