Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Տարեկան մոտ 1,5 մլն զբոսաշրջիկ է այցելում՝ տեսնելու աշխարհի նոր յոթ հրաշալիքներից մեկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետրան հին քաղաք է, որը գտնվում է ժամանակակից Հորդանանի տարածքում՝ ծովի մակարդակից 900 մ բարձրության վրա, Սիկ անունով նեղ կիրճում։ Քաղաքի ելքերը հյուսիսում և հարավում ընկած նեղ կիրճերով են, իսկ արևելքում ու արևմուտքում մոտ 60 մ բարձրությամբ ժայռերն են մեկուսացնում նրան արտաքին աշխարհից:Պետրան ընկած է առևտրական երկու կարևոր ճանապարհների խաչմերուկում, որոնցից մեկը միացնում էր Կարմիր ծովը Դամասկոսին, մյուսը Միջերկրական ծովի մոտ Պարսից ծոցը կապում էր Գազային։ Պարսից ծոցից ուղևորվող քարավանները՝ բարձված թանկարժեք համեմունքներով, ստիպված էին շաբաթներ շարունակ հերոսաբար դիմակայել Արաբական անապատի դաժան պայմաններին, մինչ կհասնեին բավական նեղ Սիկ կիրճին, որտեղ էր երկար սպասված Պետրան։
 
Այնտեղ ճանապարհորդները գտնում էին կերակուր, ծածկ և սառը, կենարար ջուր։ Հարյուրավոր տարիներ առևտուրը Պետրային մեծ հարստություն է բերել։ Սակայն, երբ հռոմեացիները բացահայտեցին արևելք տանող ծովային ճանապարհը, համեմունքների առևտրի ցամաքային ճանապարհն անկում ապրեց, և Պետրան աստիճանաբար դատարկվեց՝ կորչելով ավազների մեջ։ Քաղաքի արաբերեն անվանումն է ԱլԲատրա, իսկ հունարեն Պետրա տարբերակը նշանակում է քար: Պետրայի շատ շինություններ կառուցվել են տարբեր դարաշրջաններում և տարբեր տիրակալների օրոք, այդ թվում՝ իդումեացի, նաբաթեացի, հռոմեացի, բյուզանդացի, արաբ։ 12րդ դարում Պետրան տիրել են խաչակիրները։ 6րդ դարից հետո կառուցված շինություններ Պետրայում գրեթե չկան, քանի որ այդ ժամանակից քաղաքն արդեն իսկ կորցրել էր իր նշանակությունը։ Ժամանակակից եվրոպացիներից առաջինը Պետրան տեսել և նկարագրել է շվեյցարացի ճանապարհորդ Յոհան Լյուդվիգ Բուրկհարդը։ 20րդ դարի վերջից Պետրան Հորդանանի ամենամեծ հռչակ վայելող տեսարժան վայրն է։
 
2007 թվականին այն ընդգրկվել է աշխարհի նոր յոթ հրաշալիքների ցանկում։ Մեր օրերում տարեկան մեկուկես միլիոն զբոսաշրջիկ է այցելում Հորդանան՝ տեսնելու Պետրան, որի շինությունները խոսում են նրա երբեմնի փառքի մասին։ Քաղաքը դարձել է Հորդանանի խորհրդանիշը։ Պետրայի 1ին դարի ԷլՔազնեի հսկայական ժայռափոր տաճարը քաղաքի համեմատաբար լավ պահպանված շինությունն է։ Այն քարե մեծ խորշ է, որում իբր պահվել են թանկարժեք քարեր և ոսկի. այդտեղից էլ ծագում է նրա անունը (արաբերենից թարգմանած՝ գանձարան)։ Պետրայում աչքի են ընկնում նաև ժայռափոր նկուղները, իսկ ամֆիթատրոնն ու սյունաշարերը վկայում են, որ 12րդ դարերում այդտեղ եղել են հռոմեացիները։ Սովորելով վարպետորեն հավաքել ջուրը՝ Պետրայի բնակիչները հրաշալի տիրապետել են քարով աշխատելու կարողությանը։ Պետրան իրականում հենց քարից քաղաք է, որի նմանը չի եղել ողջ Հռոմեական Կայսրությունում։ Քաղաքը կառուցող նաբաթեացիները համբերությամբ ապառաժներից տներ, տաճարներ են փորել, և 1ին դարում անապատի սրտում խոյացել է այդ հոյակերտ քաղաքը։
 
Թրծակավե խողովակների շնորհիվ քաղաքի ճարտարապետները ստեղծել են ջրամատակարարման բարդ համակարգ, և, չնայած չոր կլիմային, քաղաքի բնակիչները ջրի կարիք չեն ունեցել։ Ամբողջ քաղաքում եղել է մոտ 200 ջրհոր, որտեղ ամբարվել ու պահպանվել են անձրևաջրերը։ Հենց թրծակավե խողովակներով էլ հնարավոր բոլոր աղբյուրներից հավաքվել է ջուրը քաղաքից 25 կմ շրջագծով։ Ամբողջ քաղաքի տարածքով արևելքից արևմուտք ձգվող գլխավոր փողոցը նախագծվել է հռոմեացիների տիրապետության շրջանում։ Նրա երկու կողմերում կան սյունաշարեր։ Փողոցի արևմտյան ծայրը վերջանում է մեծ տաճարի մոտ, իսկ արևել յանը ավարտվում է հաղթակամարով:
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»