Ереван, 28.Февраль.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ ընթացք կունենա ամերիկյան արտաքին քաղաքականության էքսպանսիոնիստական ուղղվածությունը. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

politobzor.netը ««Չորրորդ հանրապետություն». Հայաստանն անցնում է լիակատար արտաքին վերահսկողության տակ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն այսօր ինքնիշխան երկիր չէ, քանի որ գործնականում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները գտնվում են Հայաստանի դաշնակիցների՝ ԱՄՆի, ՆԱՏՕի և առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի ու, ի դեմս Ֆրանսիայի, Եվրոպական միության սերտ վերահսկողության ներքո: Երբ ասում ենք «երկկողմ հարաբերություններ», պետք է հստակ հասկանալ, որ հայկական կողմից երկկողմ համագործակցություն է տեղի ունենում ճիշտ այնքան, որքան թույլ է տալիս ԱՄՆը... Կարող ենք շատ գեղեցիկ արտահայտություններ ասել, բայց այս պահին իրավիճակն այնպիսին է, որ գեղեցիկ արտահայտություններն այլևս չեն օգնի. առաջընթաց չկա, և երկիրը գնում է դեպի կործանում, այն արդեն իսկ գործնականում փլուզման մեջ է։
 
Նախկինում գրել էինք Ռուսաստանում արգելված Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) ակտիվ գործունեության մասին, որն այլընտրանք է մշակում Ռուսաստանի «երկարաժամկետ ծրագրին», այն է՝ ապահովել Հայաստանի էներգետիկ հատվածի անվտանգությունը: Այդ կազմակերպության նպատակն է դուրս մղել «Ռոսատոմին»՝ հանրապետությունը հետագայում վերածելով արևմտյան փոքր մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաների փորձադաշտի։ Եվ հիմա ԱՄՆ USAIDի մասնագիտացված գրասենյակ է բացվել ոչ թե ինչոր տեղ, այլ ճիշտ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Ամերիկացի գործընկերների գործունեության մյուս ուղղությունը «երկաթուղային ռազմավարության» մշակումն է, որն իրականում նշանակում է Հայաստանից դուրս մղել «Հարավկովկասյան երկաթուղին»:
 
ԱՄՆ USAIDը հանձնառու է աջակցել Հայաստանին տրանսպորտային ռազմավարության մշակման գործում, խթանել Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ դրանով իսկ, ըստ իրենց, ամրապնդելով տարածաշրջանային առևտուրն ու կապը արդար և կայուն խաղաղության միջոցով: Ընդհանուր առմամբ, Հայաստանում ԱՄՆ USAIDի դրամաշնորհային ծրագրերի ֆոնդը 120 միլիոնից հասել է 250 միլիոն դոլարի, և կասկած չկա, որ Դոնալդ Թրամփի գալը Սպիտակ տուն չի ազդի Հայաստանում առաջ մղվող ամերիկյան արտաքին քաղաքականության էքսպանսիոնիստական ուղղվածության վրա։ Հայաստանի ուժային կառույցներում վերջերս տեղի ունեցած վերադասավորումները մեծ աղմուկ բարձրացրին, որոնց մասին տեղեկությունը, ժամանակի ոգուն լիովին համապատասխան, հաղորդվում էր հասցեատերերին և շահագրգիռ հանրությանը Ռուսաստանում արգելված WhatsAppի և Facebookի միջոցով։
 
Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը, որը նախկինում աշխատել էր որպես փոխնախարար, իսկ մինչ այդ արդարադատության փոխնախարար, հայտնի է որպես ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո ոստիկանության բարեփոխումների գլխավոր լոբբիստ և ջատագով։ Արևմուտքի մեկ այլ հովանավորյալ՝ 32ամյա արդարադատության նախարար Սրբուհի Գալ յանը, անմիջապես կանչվեց արտասահման՝ մասնակցելու Պետդեպարտամենտի Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրին: Նրա՝ որպես Հայաստանի պետական իշխանության համակարգում կարևոր նախարարության ղեկավարի հիմնական խնդիրն է օրենսդրության «բարեփոխումներ» իրականացնել «արևմտյան չափանիշներին» համապատասխան և օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպականին։ Նման ընթացք է վարելու նաև նորանշանակ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը, որը կոչված է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության, «գենդերային հավասարության» և այդ ամենի ասպարեզում արևմտյան չափանիշներին հասնելուն։
 
Ուշադրությունից չի վրիպել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, խորամանկ Դանիել Իոաննիսյանը, որը ոչ վաղ անցյալում պատվիրված անկարգություններ էր կազմակերպել Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց։ Այժմ նա համակարգում է «սահմանադրական բարեփոխումը», որը նախատեսում է պատմական անցյալի մերժում, Լեռնային Ղարաբաղի ցանկացած հիշատակման բացառում, Անկախության հռչակագրի դրույթների վերանայում, Հայ առաքելական եկեղեցու հասարակական դերի նվազեցում, այսինքն՝ «կրոնի ազատություն» (ըստ էության՝ աղանդավորության խթանում), 102րդ ռուսական բազայի դուրս բերում, եվրոպական արտաքին քաղաքական ուղղվածության նշագծում։ Հասարակության մի մասի կողմից նոր Հիմնական օրենքի հավանական ընդունումը կապված է «Երրորդ Հանրապետության» քաղաքական ինքնության արմատական փոփոխության հետ ավելի լայն համատեքստով, այն է՝ «Չորրորդի» հետագա ստեղծումը, որը սերտորեն կապված կլինի Արևմուտքի հետ և, միևնույն ժամանակ, լիովին ինտեգրված Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային նախագծերին։ Եվ վերջապես՝ «տորթի վրայի բալը»:
 
Ենթադրվում է, որ եվրաինտեգրման և Արևմուտքի հետ հետագա մերձեցման գլխավոր շարժիչը լինելու է Փաշինյանի կինը՝ հայտնի Աննա Հակոբյանը, որն իրեն բնորոշ վճռականությամբ առաջ է մղում կառավարության բարեփոխումների գաղափարը, այն է՝ եվրաինտեգրման հարցերով փոխվարչապետի հատուկ պաշտոնի ստեղծումը։ Պետք է ենթադրել, որ նորաստեղծ պաշտոնը կստանձնի հենց նա՝ պաշտոնական կարգավիճակ ձեռք բերելու և արևմտյան կառույցների հետ շփումների ակտիվացման նպատակով։ Կարծես թե «առաջին տիկնոջ» մեդիա գովազդը, որն ուղեկցվում է ակտիվ դրամահավաքներով, ուղղված չէ միայն այդ ազատական կնոջը «հայկական կերտվածքի Մեհրիբան Ալիևայի» վերածելուն։ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի քարոզչական ծխածածկույթի ներքո «թուրքական աշխարհին» Հայաստանի ինտեգրման արևմտյան ջատագովները «կանացի գործոնի» նման ակտիվացումը տեսնում են որպես միջնաժամկետ հեռանկար։ Բայց չի բացառվում նաև այն, որ դա կարող է լինել նաև գլխավոր սցենարներից մեկը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Поражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»«У меня зазвонил телефон…»: IDBank предупреждает о росте мошенничества по схеме «звонок из банка»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовUcom признан оператором №1 в Армении с самым быстрым мобильным интернетом и лучшей фиксированной сетью Бессрочные облигации Юнибанка прошли листинг на Армянской фондовой бирже Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииГуманитарная помощь беженцам из Арцаха в Ехегнадзоре и ВайкеКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст» Домашний арест блогера Армена Алексаняна отмененПартия «Гражданский договор» одобрила рукоположение этого священнослужителя? Требуется юридическое и официальное разъяснениеМунат лечится или мультфильм «Рыбка-унывака. Подводное приключение»По инициативе семьи Рубена Варданяна в общине Татев 7 семей из Арцаха получили землю для ведения сельского хозяйстваISNA: Гросси может принять участие в переговорах Ирана и США в ЖеневеСМИ: Подорожание платных парковок – удар по карманам водителей или не просчитанный шаг?WP: США содействовали Мексике в ликвидации главаря наркокартеля CJNGФонд «Музыка во имя будущего» воплотит в жизнь Международную академию-фестиваль «Армянские Виртуозы»Reuters: Иран готов пойти на новые уступки Трампу для избежания удара СШАШахматист Арам Акопян победил на международном турнире «Al-Beruniy» в Ташкенте