Հուսանք՝ պատկան կառույցները գոնե այս անգամ կօգտագործեն «Հայաստանը ես եմ»-ի ներկայացրած պատրաստի առաջարկը
ПОЛИТИКА«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նախաձեռնության՝ պետական կառույցներին ներկայացված 8-րդ առաջարկ-պահանջի պատասխանը.
Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի հայրենակիցներ,
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներ,
ՀՀ կառավարությունը վերջին շրջանի (հոկտեմբերի 24) նիստերից մեկում հաստատեց «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, ինչը, ցավոք, թերի և ոչ արդյունավետ մոտեցում է լինելու։
Այդ պատճառով ՀՀ իշխանություններին ուղարկել էինք մեր ութերորդ առաջարկ-պահանջը, որը վերաբերում էր հենց տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտում ներդրումային բարենպաստ և կանխատեսելի միջավայրի ձևավորմանը։
Առաջարկի ընդունման պարագայում կկանխվեր այդ ոլորտի կազմակերպությունների արտահոսքը Հայաստանի Հանրապետությունից, առաջարկը կխթաներ համաշխարհային խոշոր կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում տեղակայվելուն և գործունեություն ծավալելուն, կստեղծվեին բազմաթիվ նոր աշխատատեղեր, կավելանային սպառման ծավալները, կզարգանային տնտեսության հարակից ճյուղերը։
Այսպես.
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից նշում են, որ մեր առաջարկից որոշակի ձևաչափով տարբեր, բայց մոտ առաջարկով են հանդես եկել, որն այս պահին ԱԺ-ում քննարկման փուլում է, Էկոնոմիկայի նախարարությունը նշում է, որ առարկություններ չունի, բայց Ֆինանսների նախարարությունը, ինչպես միշտ, դեմ է ցանկացած այս տեսակի նախաձեռնությունների։
Հուսանք, որ պատկան կառույցները գոնե այս անգամ կօգտագործեն «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ներկայացրած պատրաստի առաջարկը, որը կծառայի ՀՀ զարգացմանն ու բարգավաճմանը։
Շարունակենք պահանջատեր լինել։
1
«Пашиняну осталось недолго оставаться у власти, максимум 8 месяцев»: «Паст»
2
Только от самого факта интервью Нарека Карапетяна впали в шок: «Паст»
3
Западный «сегмент» объединится: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Убеждают, чтобы Никол Пашинян внезапно не появился возле Эчмиадзина: «Паст»



