Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Խոչընդոտներով ճանապարհ. կամք, բարձր բարոյականություն և ուժ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարկուրն առավել հաճախ քաղաքային պայմանների էքստրեմալ սպորտաձև է, ռացիոնալ շարժման արվեստ, տարբեր խոչընդոտներ հաղթահարելու կարողություն։ Մարդիկ, ովքեր քարոզում են պարկուրի փիլիսոփայություն և զբաղվում դրանով, կոչվում են թրեյսերներ: «Պարկուր» անվանումը առաջացել է ֆրանսիական «parcours du combattant» բառից, որը նշանակում է «խոչընդոտներով ճանապարհ»: 20րդ դարի սկզբին Ժորժ Համբերտն է մշակել «բնական մեթոդը», որը հիմք է հանդիսացել պարկուրի առաջացման համար։ Երբ Ժորժն արշավախմբի հետ Աֆրիկայում էր, նկատել է տեղացի որսորդների շարժումների ճկունությունն ու ճշգրտությունը։
 
Ֆրանսիա ժամանելուն պես նա ստեղծում է յուրահատուկ տեխնիկա, որը նախատեսված է զինվորների պատրաստման համար։ Պատերազմների ժամանակ հաստատվել է այդ «բնական մեթոդի» արդյունավետությունը։ Այն հիմնված է երեք սկզբունքի վրա՝ կամք, բարձր բարոյականություն և ուժ։ Պարկուրում խոչընդոտներ անցնելու համար հատուկ գործիքներ կամ սարքավորումներ պետք չեն: Կարևորը ռեակցիայի արագությունն է, իրավիճակի ճիշտ գնահատումը, մարմինը, բնավորությունն ու կամքի ուժը կառավարելու կարողությունը։ Հետագայում Ռայմոնդ Բելը շարունակել է զարգացնել Ժորժ Համբերտի այդ «բնական մեթոդը»։ Զինված ուժերում և հրշեջ վարչությունում ծառայությունը թույլ է տվել նրան անընդհատ կատարելագործել նոր տեխնիկա, որը փրկել է բազմաթիվ կյանքեր հրդեհների ժամանակ: Դեյվիդ Բելը՝ Ռայմոնդի որդին է շարունակել հոր ջանքերը և սկսել աշխատել պարկուրի փիլիսոփայության և հանրահռչակման վրա։ Հենց նա է ներկայացրել այդ սպորտաձևի անունը, որին մենք սովոր ենք։
 
Նոր մարզաձևում օգտագործվել են ատլետիկայի, մարմնամարզության, լեռնագնացության, մարտարվեստի տարրեր։ Նա իր հետևորդների հետ հավաքել է Յամակաշի թիմը, որը շատ արագ հայտնի է դարձել ոչ միայն Փարիզում, այլ նաև ողջ Ֆրանսիայում։ Որոշ ժամանակ անց Դեյվիդ Բելը և Սեբաստիան Ֆուկանը բաժանվել են Յամակաշիից և շարունակել ինքնուրույն զարգացնել պարկուրը: Նրանց միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել՝ կապված պարկուրի հետագա զարգացման տեսլականի հետ: Սեբաստիան Ֆուկանը ոչ մի վատ բան չէր տեսնում մարզումների և ցուցադրական ելույթների համար գումար վերցնելու մեջ: Իսկ Բելը կարծում էր, որ դա հակասում է պարկուրի փիլիսոփայությանը: Սեբաստիանը հիմնել է ֆրիրան նոր ուղղությունը։ Նմանատիպ պրակտիկայի պայմաններում փիլիսոփայությունների հիմնական տարբերությունն այն է, որ պարկուրի համար գլխավորը դասընթացն արդյունավետ կերպով ավարտելն է, սեփական անձի վրա աշխատելը, այլ ոչ թե հակառակորդին հաղթելու և, միևնույն ժամանակ, գումար վաստակելու ցանկությունը: Պարկուրի արվեստը հերքում է մրցակցությունը:
 
Դեյվիդ Բելն իր հերթին 2004 թվականին հիմնադրել է Պարկուրի համաշխարհային ասոցիացիան: Պարկուրի զարգացման առաջին փուլում այն կարիք չուներ սարքավորումների և մարզասրահների, Դեյվիդ Բելը վնասվածքները նվազեցնելու համար մարզումներն անցկացնում էր գորգերով և տարբեր սարքերով հատուկ սպորտային հաստատություններում։ Ներկայում պարկուրը գտել է իր կիրառությունը իրավապահ ստորաբաժանումների, ֆիթնեսի, կինոյի և կյանքի այլ ոլորտներում մարզումների համար: Նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր պարկուրի էլեմենտներով՝ «Յամակաշի, Նոր Սամուրայ», «Տասներեքերորդ շրջան», «Համարձակ օրեր» և այլն։ Պարկուրն ակտիվորեն օգտագործվում է հետապնդումների նկարահանման ժամանակ։ Օրինակ՝ հայտնի Ջեքի Չանը հմտորեն էր համատեղում մարտարվեստը պարկուրի տարրերի հետ։
 
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»