Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ե՞րբ Արցախի, 44-օրյա պատերազմի և Հայոց ցեղաuպանության մասին հիշատակումները կհեռացվեն նաև դասագրքերից

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արդեն 10 ամիս է անցել այն օրվանից, երբ տեղեկացրել էինք, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին բաժինը, ինչպես նաև վերջերս էլ հայտնի դարձավ, որ նույն ճակատագրին է արժանացել 44-օրյա պատերազմի մասին բաժինը: Հիմա, երբ փորձում ես մուտք գործել ԱԳՆ պաշտոնական կայքի այդ բաժինները, error է տալիս։ 

 

Նշենք, որ ԱԳՆ կայքում այսպես կոչված «տեխնիկական խնդիրներն» ի հայտ եկան այն բանից հետո, երբ թշնամի երկրի նախագահ Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարեց, որ Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքը, որտեղ Ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։

MediaHub-ը բազմից է դիմել ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին, ով մեզ  հավաստիացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինն ԱԳՆ կայքէջից չի հեռացվել, այլ բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում: Սակայն, ահա շուտով մեկ տարին կլրանա, իսկ ԱԳՆ կայքում շարունակում են բացակայել այդ բաժինները: 

MediaHub-ն այսօր հետաքրքրվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից՝ արդյո՞ք պատմության դասագրքերից էլ կհեռացվեն Լեռնային Ղարաբաղի, 44-օրյա պատերազմի մասին հիշատակումները, և եթե այսպես շարունակվի գուցե նաև Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստերը։ Հարցը հնչեցնելիս հղում էինք արել ԱԳՆ կայքին, որպեսզի հասկանանք՝ սա պետական քաղաքականության մա՞ս է:

Անդրեասյանը, բնականաբար, պաշտպանեց այն կառավարության վարած կուրսը, որի ներկայացուցիչն է՝ արդյունքում հստակ պատասխան չհնչեցնելով։ «Դուք մի բան եք ասում՝ հղում անելով այլ գերատեսչությանը, որն այս պահին ես ճիշտ չեմ համարում: Չգիտեմ` ձեր դիտարկումն ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչքանով ոչ, սակայն, ԱԳ նախարարի արտասահմանյան գործուղումների ժամանակ հենց երեկվա իր ելույթների զգալի մասը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և վերաբերում էր տարբեր հարթակներում մեր խնդիրների բարձրաձայնմանը»,- նշեց նախարարը։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ մեր հարցին, նախարարն ասաց, որ պատմության բովանդակությունը նույնն է, ինչ-որ մեր պատմությունն է: «Դա մեր պատմությունն է, խոսքը վերաբերում է մեր պարագայում, պատմության տարբեր իրադարձությունների մոտեցմանը, քանի որ մեր համար ամենակարևորն է ՀՀ շարունակական զարգացումը, պատմական տարբեր դրվագների նշանակությունը պետության տեսանկյունից: Ընդամենը վերաբերմունքի և մոտեցման մասին էինք խոսում, ոչ թե պատմական իրադարձությունների կամ փաստերի լինելու կամ չլինելու. այն, ինչ եղել է՝ եղել է, ձեր հարցի պատասխանն ավելի քան ակնհայտ է, պատմության բովանդակությունը չի՛ փոխվում»,- շեշտեց նա։

Մինչդեռ, հիշեցնենք, որ թեև ԿԳՄՍ նախարարը պնդում է, թե պատմության բովանդակությունը չի փոխվում, սակայն, նույն պատմության դասագրքերում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել և կատարվում, և չենք զարմանա, որ մի օր, ինչպես մեր պատմության այս կարևորագույն ժամանակահատվածների ու հայկական երկրորդ պետության մասին հիշատակումները անհետացան ԱԳՆ կայքիից, այդպես էլ կանհետանան դասագրքերից՝ այդ թվում նաև Հայոց ցեղասպանության մասին փաստերը: Սա, հիշեցնենք, Թուրքիայի գլխավոր նպատակն ու քաղաքականությունն է եղել վերջին հարյուրամյակում, իսկ հիմա ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է Թուրքիային սիրաշահելու համար...

Մարիաննա Արամյան

 Հետևեք մեզ՝ այստեղ

Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»