Կալանավորներն ահազանգում են. քննիչը լրիվ փոխել է առերես հարցաքննության իմաստը
ОБЩЕСТВОՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Սամվել Դ.-ն եւ Արեն Վ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ Լոռու մարզային քննչական բաժնում իրենց վերաբերյալ քննված քրեական գործով քննիչը մեղադրյալի եւ վկայի միջեւ առերես հարցաքննություն կատարելուց հետո արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի հետեւանքով վկայի տված պատասխանի իմաստն ամբողջությամբ փոխվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



