Գերմանիայի իշխանությունները հայտնել են, թե ինչպես են պայքարելու գաղթականների ներհոսքի դեմ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կառավարող կոալիցիան հայտնել է ապաստանի տրամադրման կանոնների խստացման պլանի մանրամասները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փոխկանցլեր եւ Էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով՝ կոալիցիան համաձայնության Է եկել «անվտանգ» երկրների ցուցակում ավելացնելու Ալժիրը, Մարոկոն եւ Թունիսը. դա նշանակում Է, որ դրանց քաղաքացիներն ապաստան ստանալու քիչ շանսեր ունեն:
Փախստականի սահմանափակ կարգավիճակով միգրանտները չեն կարողանա երկու տարվա ընթացքում հարազատներին Գերմանիա փոխադրել:
Գաբրիելը նաեւ հայտարարել է այն նոր միջոցառումների մասին, որոնք կնպաստեն նրանց արտաքսման գործընթացի արագացմանը, ում մերժվել է ապաստանի տրամադրումը:
2015 թվականին Գերմանիայում փախստականի կարգավիճակի դիմում Է տվել ավելի քան 1,1 միլիոն մարդ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%
5
Юнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%



