Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Աստղագուշակ՝ հունվարի 29-ի համար

ЛАЙФ

Խոյ: Օրը բարենպաստ կլինի հատկապես նրանց համար, ովքեր փոխում են աշխատանքը կամ իրենց տեղն են փնտրում նոր կոլեկտիվում: Հեշտությամբ եք նվաճում մարդկանց համակրանք, այնպիսի գործնական հարաբերությունների մեջ եք մտնում, որոնք խոստանում են ներդաշնակ և արդյունավետ լինել: Ղեկավարության աչքից չեն վրիպում ձեր նվաճումները, ինչը դրական հետևանքներ կունենա առաջիկայում: Ձեզ համար հետաքրքիր է այն ամենն, ինչ դուք անում եք, այնպես որ տրամադրությունը բարձր կլինի ողջ օրվա ընթացքում: Ձեր խանդավառությունը վարակիչ է, իսկ մտերիմներն էլ պատրաստ են աջակցել ցանկացած գաղափարի, որ դուք կտաք:

Ցուլ: Այսօր ոչ մի դեպքում չպետք է դառնաք ձեր վատ տրամադրության գերին` տխրելու լուրջ պատճառ այսօր դուք չունեք: Ճիշտ է, երբեմն ծագում են տարաձայնություններ աշխատակիցների և ղեկավարության հետ, սակայն խաղաղությունը կհաստատվի շատ արագ, և դժվար թե որևէ մեկը ձեր դեմ չարանա: Փաստաթղթերի ձևակերպումը ենթադրվածից ավելի շատ ժամանակ կխլի, սակայն անգամ դա ձեզ չի խանգարի իրականացնել մի շարք համարձակ ծրագրեր: Օրվա երկրորդ կեսին թե մասնագիտական, և թե անձնական ոլորտում ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ:

Երկվորյակ: Աշխատեք չշեղվել ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող գործերից` դուք շանս ունեք դրանք բարեհաջող ավարտին հասցնել, անգամ` եթե անբարյացկամները փորձեն ձեզ խանգարել: Խուսափեք աշխատավայրում ավելորդ խոսակցություններից, մի տարածեք չստուգված տեղեկություններ, անգամ եթե դրանք ձեզ ճշմարտացի են թվում: Հույս մի դրեք այն բանի վրա, որ բամբասանքները  ձեզ կօգնեն վեր բաձրանալ ծառայողական աստիճաններով: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում` կկարգավորվեն ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունները:

Խեցգետին: Դուք այսօր անգամ ամենաձանձրալի ու անհույս գործերին ձեռնամուխ եք լինում մեծ ոգևորությամբ և խանդավառությամբ, և այդ հատկություններն էլ ձեզ օգնում են լուրջ հաջողությունների հասնել: Դրա հետ մեկտեղ դուք նաև ձեռք եք բերում նոր և շատ ազդեցիկ դաշնակիցներ: Հնարավոր է, որ նրանք չկիսեն ձեր բոլոր հետաքրքրությունները, սակայն դուք նրանց դուր եք գալիս, իսկ այդ պահի համար դա արդեն բավարար է:  Բացասական միտումների ազդեցությունը տևական չի լինի, և շուտով ամեն ինչ կհարթվի: Անձնական հարաբերություններում  կարող են զգալի փոփոխություններ տեղի ունենալ, որոնք զուգադիպության կամ հանգամանքներիորոշակի դասավորության հետևանք են:

Առյուծ: Գործնական տեսանկյունից օրն այնքան էլ բարենպաստ և խոստումնալից չէ, և լուրջ հաջողություններ աշխատանքում ակնկալելն իրատեսական չէ: Փոխարենը դուք հնարավորություն ունեք ծանոթանալու այնպիսի մարդկանց հետ, ովքեր շուտով ձեզ կօգնեն վեր բարձրանալ կարիերայի աստիճաններով: Այսօր ցանկալի չէ գործարքներ կնքել: Մեքենայությունների զոհ դառնալու ռիսկը մեծ է: Տնային գործերը  բավական ժամանակ են խլում, սակայն դուք գիտեք, որ ջանքերը զուր չեն, և արդյունքն էլ կարդարացնի սպասումները: Շատ չծանրաբեռնվելու համար որոշ գործեր կարելի է հանձնարարել մտերիմներին:

Կույս: Դուք չափից շատ եք հուզվում մանրուքներից, անհանգիստ վիճակում եք, չնայած որ դրա համար լուրջ պատճառներ չկան: Սակայն, դրա հետ մեկտեղ, դուք լուրջ վրիպումներ թույլ չեք տալիս, և կարողանում եք գործերը բարեհաջող ավարտին հասցնել: Հարմար օր է գործարքներ կնքելու համար` դրանք հաստատ ձեզ լուրջ եկամուտ կբերեն:  Օրը հարմար է սեփական ծրագրերի շուրջ ընկերների, ազգականների և սիրելի մարդու հետ խոսելու համար: Կարելի է հեռավոր ուղևորությունների մեկնել: Հնարավոր են նաև ռոմանտիկ հրապույրներ, որոնք, թեև ոչ այնքան լուրջ, սակայն զվարճալի կլինեն:

Կշեռք: Այսօր ստիպված եք լինելու զբաղվել միաժամանակ ահռելի քանակության գործերով, և ի զարմանս բոլորի, դուք ամեն ինչը հաջողությամբ ավարտին կհասցնեք: Ղեկավարության հետ տարաձայնությունները կկարողանաք հեշտությամբ հաղթահարել, ավելին` շանս ունեք ձեր կողմը գրավել այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ թերահավատությամբ են վերաբերվել: Անձնական գործերում ձեզ միայն հաջողություն կուղեկցի: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հիանալի առիթներ կլինեն, իսկ նրանք, ովքեր, հասցրել են գտնել իրենց երկրորդ կեսին, կկարողանան հարաբերություններն ավելի ջերմացնել:

Կարիճ: Այսօր ձեզ ոչինչ բարդ չի թվա, և ցանկացած խնդիր դուք հիանալի կհարթեք: Ձեր նախազգացումը շատ ուժեղ է, և հենց դրա շնորհիվ էլ դուք գտնում եք ելքեր` ամենաբարդ իրավիճակներից, ձեռք բերում դաշնակիցներ, ընտրում այնպիսի նախագծեր և գաղափարներ, որոնք իրոք արժանի են կյանքի կոչվելու: Հնարավոր են դրամական մուտքեր:  Օրվան մռայլ գույներ կհաղորդեն մտերիմների հետ հարաբերությունները` դրանք բավական բարդ են դասավորվում: Դուք ստիպված եք լինելու ճկունություն և դիվանագիտություն դրսևորել, որպեսզի խուսափեք կոնֆլիկտներից:

Աղեղնավոր: Չարժե օրվա առաջին կեսին կարևոր գործեր ծրագրել: Այդ ժամանակահատվածը խոստանում է հաճելի հանդիպումներ, հետաքրքիր մարդկանց հետ շփումներ, վառ տպավորություններ: Ընթացիկ հարցերի լուծումը ձեզ բավական ձանձրալի կթվա, և դուք հաճույքով դրանք մեկ ուրիշի կհանձնարարեք: Օրվա երկրորդ կեսը կդասավորվի անհամեմատ հաջող` այդ ժամանակահատվածում դուք շանս կունենաք հաջողության հասնել գործնականում ցանկացած գործում, որին ձեռնամուխ կլինեք: 

Այծեղջյուր: Հարմար օր է ամենատարբեր կարևորության պրակտիկ հարցեր լուծելու համար: Դուք նկատում եք այն ամենն, ինչ արժանի է ուշադրության, արագ իրականացնում եք ուրիշների արժեքավոր գաղափարները: Շանս ունեք նոր գործընկերներ գտնել, պայմանավորվել համագործակցության վերաբերյալ, որը բեղմնավոր ու երկարատև կլինի:  Օրը նաև հարմար կլինի ընկերական և ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Դուք շատ լավ եք հասկանում մարդկանց, անսխալ առանձնացնում եք նրանց, ում հետ արժե գործ ունենալ:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը ձեր առջև կարևոր խնդիրներ կդնի: Դուք ճիշտ որոշումներ կկայացնեք, չնայած, որ դա հեշտ չի լինի: Դուք այսօր հուսալի հիմք կդնեք ապագա հաջողությունների համար: Հնարավոր է արտասահմանցիների հետ գործնական հարաբերությունների սկիզբ, լավ են դասավորվում ուղևորությունները: Ցավոք, անձնական հարաբերություններում իրավիճակը դասավորվում է ոչ այնքան բարենպաստ: դուք, չցանկանալով, վիրավորում եք մտերիմներին, ուշադրության չեք արժանացնում  նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Ձկներ: Այսօր դուք շանս ունեք հաջողության հասնել ձեզ համար իրոք կարևոր գործում: Ճիշտ է, դրա համար պետք է որքան հնարավոր է ճիշտ որոշել առաջնահերթ գործերը, հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել բոլոր երկրորդականները: Դուք հնարավորություն կունենաք ցույց տալ ղեկավարությանը ձեր պրոֆեսիոնալիզմը, ձեր նվաճումները կնկատվեն և կվարձատրվեն: Անձնական բնույթի հարցերը դուք լուծում եք ինքնուրույն՝ չհետևելով ոչ մեկի խորհրդին: Այսօր դա կարող է սխալների հանգեցնել, քանի որ դուք հակված եք ցանկալին իրականության տեղ ներկայացնել: Արժե լսել իմաստուն մարդկանց կարծիքները: 

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay