Խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը. «Հայաստանը ես եմ»
БЛОГ«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը 13-րդ պահանջն է ներկայացրել պատկան մարմիններին, որում ասվում է.
ՊԱՀԱՆՋ 13
Օդում կախված խոստումնե՞ր
Հարգելի հայրենակիցներ,
ՀՀ կառավարությունը հայտարարում է, թե արտաքին քաղաքական վեկտորը փոխվել է և մենք շարժվում ենք դեպի Եվրոպա: «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը գրավոր դիմել է ՀՀ կառավարությանը, բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի մենք և հասարակությունը հասկանանք՝ խոսքերից բացի քայլեր կան, թե՞ կառավարությունը ստում և մոլորեցնում է հանրությանը.
• Ո՞ւր է ծրագիրը, որում նշված է, թե ինչպես են փոխարինելու ՌԴ-ի հետ տնտեսական և ռազմավարական գործակցությանը՝ առանց Հայաստանը տնտեսական կոլապսի և անվտանգային սպառնալիքների առաջ կանգնեցնելու։ Եթե այդ ծրագիրը չկա, ապա ի՞նչ հիմքով եք խոսում արտաքին քաղաքական փոփոխության մասին։
• Ինչպե՞ս է լուծվելու Հայաստանի ռազմական անվտանգության խնդիրը, երբ նախկին ռազմաքաղաքական համակարգը փաստացի քանդվել է, իսկ նոր գործընկերներ գտնելու ուղղությամբ ոչ մի իրական քայլ չի ձեռնարկվել։ Չէ՞ որ դա նշանակում է՝ Հայաստանը պաշտպանված չէ, իսկ կառավարությունը պարզապես հույս է տալիս կեղծ խոստումներով։
• Ինչո՞ւ մինչ օրս չեն վերանայվել ՀՀ ազգային անվտանգության հիմնարար փաստաթղթերը։ Եթե այդ փաստաթղթերը չեն արդիականացվում, արդյո՞ք դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում կառավարությունն անգամ նվազագույն հեռանկար չունի։
Եթե կառավարությունն այսքան ժամանակ խոսում է այս մասին, բայց չի գործել և չունի հստակ ծրագրեր, ապա դա նշանակում է, որ նա խաբում ու մանիպուլացնում է ժողովրդին՝ այս հարցում ևս, ինչպես բազմաթիվ այլ հարցերում։
1
Британцы пытаются усилить свое влияние вокруг Армении: «Паст»
2
Трамп-младший посетит Армению: «Паст»
3
Наша Церковь вынуждена защищаться от преследований на территории нашей страны: «Паст»
4
Британские ученые разработали алмазный источник энергии, который работает 6000 лет
5
Украинские беспилотники атаковали ТЭЦ в Орле: Минобороны сообщило о 130 дронах, сбитых над регионами...



