Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Արտերկրային օբյեկտի կողմից մարդու վնասվածք ստանալու առաջին փաստագրված դեպքը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր, Բարբադոս և Եմեն՝ Անկախության օր, Շոտլանդիա՝ Սուրբ Անդրեյի օր:
 
ՀԱՅ – ՀԱՅԱՍՏԱՆ
 
1808 – գեներալֆելդմարշալ Իվան Գուդովիչը, որը հոկտեմբերի 9–ից պաշարել էր Երևանի բերդը, վերացրել է պաշարումը։
 
1815 –ծնվել է գրական-­հասարակական գործիչ Սերվիչե Սերովբե Վիչենյանը:
 
1823– վախճանվել է ականավոր պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը:
 
1837 – ծնվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը:
 
1859 –վախճանվել է արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորայանը։
 
1920 – Հայաստանի խորհրդայնացման առիթով Հայհեղկոմը շնորհավորական նամակներ է ստացել Ադրբեջանի խորհրդային կառավարության ղեկավար Նարիմանովից և քեմալական բանակի Արևել յան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։ Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչել է Հայաստանի մաս։
 
1933 – լրիվ կարողությամբ շարք է մտել ՁորաՀԷԿը։
 
1960 – Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։
 
1960 – վախճանվել է նկարիչ Վահրամ Գայֆեճյանը:
 
1965 – Սոֆիայում տեղի է ունեցել հայկական մշակույթի տասնօրյակի հանդիսավոր բացումը։
 
1985– վախճանվել է ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ Մարկ Արյանը:
 
1991 – վախճանվել է հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։
 
2004 – հայ–իրանական սահմանին տեղի է ունեցել Իրան – Հայաստան գազամուղի շինարարության սկզբի հանդիսավոր արարողությունը, շահագործման է հանձնվել Ագարակ –Շինուհայր էլէկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գիծը:
 
2006 – Արգենտինայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով Ապրիլի 24–ը հռչակվել է ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:
 
2007 – սկսել է գործել Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը:
 
2010 – Լեռնային Ղարաբաղում սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը:
 
2020 – Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները, «Նիկոլ, դավաճան» վանկարկելով, փակել են Մաշտոցի պողոտան։
 
2022 – Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:
 
ԱՇԽԱՐՀ
 
1609 -Գալիլեո Գալիլեյը կազմել է Լուսնի մակերևույթի առաջին քարտեզը:
 
1700 -տեղի է ունեցել Նարվայի ճակատամարտը Պետրոս Մեծի գլխավորած ռուսական բանակի և Կարլ 12-րդի գլխավորած շվեդական բանակի միջև:
 
1825– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ուիլ յամ Բուգրոն:
 
1835– ծնվել է ամերիկացի գրող, լրագրող Մարկ Տվենը:
 
1853– Սև ծովում տեղի է ունեցել Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև, որը հանդիսանում է Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:
 
1872– Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, որը ավարտվել է 0:0 հաշվով:
 
1874– ծնվել է անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը:
 
1876 -Պավել Յաբլոչկովը արտոնագրել է տրանսֆորմատորը:
 
1912 -արտիստական «Թափառական շուն» նկուղում տեղի է ունեցել Մայակովսկու առաջին հանրային ելույթը:
 
1931 -Լուգանսկում արտադրվել է «Ֆելիքս Ջերժինսկի» սերիայի ծանր բեռնափոխադրող առաջին շոգեքարշը:
 
1939– սկսվել է Խորհրդաֆիննական պատերազմը:
 
1954 -ամերիկուհի Էնի Էլիզաբեթ Հոջեսը վիրավորվել է մետեորիտի կտորից. սա արտերկրային օբյեկտի կողմից մարդու վնասվածք ստանալու առաջին փաստագրված դեպքն է հանդիսանում:
 
1965– ծնվել է ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Բեն Սթիլերը:
 
1982 – թողարկվել է Մայքլ Ջեքսոնի՝ երաժշտության պատմության մեջ ռեկորդային քանակով վաճառված Thriller ալբոմը:
 
2009 – վախճանվել է հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Միլորադ Պավիչը, որը հանդիսացել է պոստմոդեռնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ և 17-19-րդ դարերի սերբական գրականության պատմագիր:
 
2013– վախճանվել է ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը, որը հայտնի է դարձել «Ֆորսաժ» ֆիլմաշարից:
 
2015 – վախճանվել է ռուս ռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ Էլդար Ռյազանովը:
 
2021 -Բարբադոսը դարձել է հանրապետություն:
 
2022 -վախճանվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար (1989-2002), Չինաստանի նախագահ (1993-2003) Ցզյան Ցզեմինը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»