Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
«Էլեկտրոնային դեղատոմսերի» համակարգի ներդրումից անցել է հազիվ կես տարի, իսկ դրա «չմարսված», կիսատ-պռատ լինելու հետևանքներն արդեն ակներև են: Օրերս Հայաստանի շուրջ երկու տասնյակ դեղատնային՝ հանրությանը հայտնի ընկերություններ, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում են ավելի քան 600 գործող դեղատուն, ահազանգ-հայտարարությամբ հանդես եկան:
Եթե հակիրճ, ապա դեղատնային ընկերությունների ահազանգը, եթե չասվի՝ ճիչն այն մասին է, որ «էլեկտրոնային դեղատոմսերի» համակարգը չի գործում, առկա են ինչպես կազմակերպչական, այնպես էլ՝ տեխնիկական, ի լրումն՝ իրավական ու վարչարարական լրջագույն խնդիրներ: Շատ դեղատներ հայտնվել են աստղաբաշխական տուգանքների, դրանց սպառնալիքի ու սնանկանալու իրական վտանգի առաջ: Սա՝ այն դեպքում, երբ հիշյալ որոշումն ընդունելիս շատերն զգուշացնում էին, որ այդ մոդելի ներդրումը անպատրաստ ցանցին դնելու է կոլապսի առաջ: Կոլապսը եկել ու բախում է դեղատնային ոլորտի դուռը: Այնպես որ, այս նվաճումն էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա առողջապահության նախարարը կարող են գրանցել իրենց ահռելի «պասիվում»:
Ոլորտի մասնագետները հիմա էլ ահազանգում են՝ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, վաղը, մյուս օրը հարցականի տակ է դրվելու բնակչության դեղորայքային ապահովումը: Կարճ ասած, դեղատները կարող են պարզապես սնանկանալ ու փակվել: Իսկ դեղորայքի կարիք ունեցողներին էլ երևի փաշինյանական իշխանությունները կհորդորեն «դըմփ-դըմփհու» արտասանել՝ հակաբիոտիկների փոխարեն, կամ ծափ տալ՝ ճնշման կարգավորման հաբեր ընդունելու փոխարեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
4
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой
5
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...



