Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ»
АНАЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն մի քանի տարի է, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա մարաթոնը կրում է «Քեզ համար Հայաստան» խորագիրը: Այս տարի այն անցկացվեց նոյեմբերի 28-ին:
Ամենամյա 27-րդ հեռուստամարաթոնի ընթացքում ամենամեծ նվիրաբերումներից մեկն արել է «Արդշինբանկը»՝ 120 մլն ՀՀ դրամ՝ «ի ծառայումն մեր երկրի ամրապնդմանն ու զարգացմանը»: «Համահայկական դրամահավաքը, որն անցկացվում է «Քեզ համար Հայաստան» կարգախոսի ներքո, համախմբում և միավորում է աշխարհասփյուռ հայությանը՝ բոլորիս միասնական ջանքերն ուղղելով համազգային նշանակության մի շարք ծրագրերի իրականացմանը, և «Արդշինբանկը» չէր կարող անմասն մնալ: Իր մասնակցությամբ բանկը նաև ուղղորդում է իր գործընկերներին՝ միավորվելու և սատարելու հիմնադրամին՝ համահայկական խնդիրների լուծման ճանապարհին»,-ասված է բանկի հաղորդագրության մեջ:
Ի դեպ, ուշագրավ է, որ «Արդշինբանկը» պատրաստվում է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ խնդրելով իր կողմից տրամադրվող 120 մլն ՀՀ դրամ աջակցության ողջ գումարը հատկացնել 44օրյա պատերազմում հենաշարժողական խնդիրներ ստացած, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում բնակելի ավանի կառուցման ծրագրին, որն իրականացվում է «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»
5
Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship



