Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Սկսվել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Ալբանիա՝ Անկախության օր, Արևել յան Թիմոր, Բուրունդի և Չադ՝ Հանրապետության օր, Իրան՝ Նավատորմի օր, Պանամա՝ Անկախության օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1859 - ծնվել է հայազգի ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արտեմ Կոտելնիկովը:
 
1911 - ծնվել է նկարիչ Կարապետ Տիրատուրյանը:
 
1915-վախճանվել է հայ մանկավարժ և դերասան Սեդրակ Մանդինյանը:
 
1917- Թիֆլիսում ստեղծվել է Անդրկովկասյան կոմիսարիատը՝ վրացի մենշևիկների, էսեռների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսաֆաթականների կոալիցիոն կառավարությունը, որի նախագահն է դարձել վրացի մենշևիկ Գեգեչկորին:
 
1918- վախճանվել է գրող Գեղամ Տեր-Կարապետյանը:
 
1918- Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր, որոնց ժամանակ Անդրանիկին հաջողվել է մի շարք ադրբեջանական գյուղեր գրավել, բայց հետո նա ստիպված է եղել հետ քաշվել Գերյուսի:
 
1920- 11-րդ Կարմիր բանակի ուժերը Ղազախի հարավ-արևել յան հատվածում հատել են Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի սահմանագիծը և մտել Հայաստան:
 
1927- ծնվել է ռեժիսոր Սուրեն Առաքել յանը:
 
1965- վախճանվել է նկարիչ Հարություն (Արիել) Աճեմյանը:
 
1974- շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:
 
1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում:
 
1989- վախճանվել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը:
 
2005-Հայաստանյան միացյալ ընդդիմությունը Մատենադարանի մոտ անցկացրել է բազմամարդ հանրահավաք՝ կոչ անելով երկրի «ոչ լեգիտիմ իշխանություններից» ազատվելու գործընթաց սկսել:
 
2007- վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով արդարացվել էր «Ռոյալ Արմենիայի» համասեփականատերը:
 
2008-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ:
 
2009-Երևանի Մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀԿ 12-րդ համագումարը, որտեղ կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։
 
2014-կայացած «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքը եղել է 12,4 միլիոն դոլար:
 
2017-Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ապօրինի ռազմամթերք պահելու և հանցավոր ճանապարհով եվրո թղթադրամներ ստանալու մեղադրանքով:
 
2019- «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերվել է 9 մլն 856 հազար դոլար, որը 2018-ի համեմատ 1 մլն 250 հազար դոլարով պակաս է եղել։
 
ԱՇԽԱՐՀ
 
1627 -Լեհ-շվեդական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Օլիվի ճակատամարտը, որը ավարտվել է Ռեչ-Պոսպոլիտայի հաղթանակով:
 
1632– ծնվել է ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր Ժան Բատիստ Լյուլլին:
 
1757 - ծնվել է անգլիացի նկարիչ և բանաստեղծ Ուիլ յամ Բլեյքը:
 
1694– վախճանվել է ճապոնացի բանաստեղծ Մացուո Բասյոն:
 
1820– ծնվել է մարքսիզմի հիմնադիրներից մեկը՝ գերմանացի նշանավոր փիլիսոփա Ֆրիդրիխ Էնգելսը:
 
1855- Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Մուրավլ յովի ղեկավարած ռուսական զորքերը գրավել են Կարսը:
 
1859– վախճանվել է ամերիկացի ռոմանտիկ գրող Վաշինգտոն Իրվինգը:
 
1880 - ծնվել է ռուս պոետ Ալեքսանդր Բլոկը:
 
1881– ծնվել է ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:
 
1899 -Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Մոդդեր գետի ճակատամարտը:
 
1912 - Ալբանիան հռչակել է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:
 
1916- վախճանվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը:
 
1939- վախճանվել է բասկետբոլ խաղի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:
 
1943 – սկսվել է Թեհրանի կոնֆերանսը ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:
 
1954- վախճանվել է իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին:
 
1964- դեպի Մարս է ուղարկվել ամերիկյան «Մարիներ-4» ավտոմատ կայանը:
 
1974 -«Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում Էլթոն Ջոնի համերգին իր վերջին ելույթն է ունեցել Ջոն Լենոնը:

1975– Արևել յան Թիմորը հռչակել է իր անկախությունը Պորտուգալիայից:
 
1991 - Հարավային Օսիան հռչակել է իր անկախությունը Վրաստանից:
 
1994 - Նորվեգիայում կայացել է երկրորդ հանրաքվեն Եվրամիություն մտնելու հարցով, և այս անգամ ևս ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել դրան:
 
2010– ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունը իր պաշտոնական կայքում տեղադրել է ԱՄՆ-ի կառավարական 251287 հեռագիր:
 
2016- «Շապեկոենսե» բրազիլական թիմի անդամների մեծ մասը զոհվել է ավիաաղետի հետևանքով:
 
2021– վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր, երգիչ ու բանաստեղծ Ալեքսանդր Գրադսկին:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»