Ереван, 23.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Արտոնագրվել է էլեկտրական սափրիչը, շրջանառության մեջ են դրվել առաջին փոստարկղերը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Ճապոնիա՝ Աշխատանքի գովաբանության օր (բերքահավաքի ավարտի օր), Վրաստան՝ Սուրբ Գևորգի օր (Գիորգոբա), Ղազախստան՝ Ճանապարհային ոստիկանի օր, Լիտվա՝ Լիտվացի զինվորների օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1735– ծնվել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր Հովհաննես Լազարյանը:
 
1900 – ծնվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Հայկազ Մարջանյանը:
 
1902 - ծնվել է դերասան Բաբկեն Գաբրիել յանը:
 
1907- վախճանվել է գրող Պերճ Պռոշյանը:
 
1912– ծնվել է մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նագուշ Հարությունյանը։
 
1920– Հայաստանի՝ Համազասպ Օհանջանյանի ղեկավարած կառավարությունը հրաժարական է տվել, և կազմվել է նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, որը կոալիցիոն էր էսեռների հետ։
 
1923– ծնվել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարդը:
 
1928- ծնվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը:
 
1931- վախճանվել է դերասան Բաբկեն Գաբրիել յանը:
 
1941- վախճանվել է տնտեսագետ Վռամ Կոստանյանը:
 
1956 - ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:
 
1974- վախճանվել է ճարտարագետ-տեխնոլոգ Սարգիս Թևոսյանը:
 
1976- վախճանվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո):
 
1988 - կապված հայ-ադրբեջանական էթնիկ բախումների հետ՝ Բաքվում, Կիրովաբադում և Նախիջևանում մտցվել է արտակարգ դրություն:
 
1998- համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կրթության նախարարության և Ֆրանսիայի դեսպանատան միջև, համաձայն որի, նախատեսվել է ստեղծել Հայաստանի ֆրանսիական համալսարան:
 
1990- վախճանվել է նկարիչ Ցոլակ Ազիզյանը:
 
1998– վախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը:
 
2001– Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի է ունեցել Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի համերգային կատարումը։
 
2001- վախճանվել է ճարտարապետ Արեգ Իսրայել յանը:
 
2002-տևական դադարից հետո վերագործարկված քիմիական հսկան՝ «Նաիրիտը», դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով:
 
2004-Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը:
 
2012-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։
 
2017- վախճանվել է ամերիկահայ լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:
 
2018-«Հեռուստամարաթոն-2018»-ի արդյունքում հանգանակվել է շուրջ 11 միլիոն դոլար:
 
2020- կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:
 
2022- Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին հռչակագիրը:

ԱՇԽԱՐՀ
 
955 – վախճանվել է Անգլիայի թագավոր Էդրեդը, որը եղել է Սաքսոնական դինաստիայի ներկայացուցիչ:
 
1202 –ավարտվել է Զարիի շրջափակումը, որը 4-րդ Խաչակրաց արշավանքի ժամանակ առաջին ռազմական գործողությունն էր և Խաչակրաց արշավանքների պատմության մեջ առաջին դեպքը, երբ խաչակիրները հարձակվել են կաթոլիկ քաղաքի վրա:
 
1492 –Իսպանիայի թագավոր Ֆերդինանդը հայտարարել է, որ իսպանական հրեաների գույքը պատկանում է իսպանական գահին:
 
1527 –ծնվել է չին փիլիսոփա, պատմաբան, գրող և գրաքննադատ Լի Չժին:
 
1793 –Փարիզի քաղաքային կոմունան փակել է բոլոր եկեղեցիները:
 
1852 –Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստարկղերը:
 
1906-Ֆերդինանդ Բրաունը հայտնաբերել է բյուրեղների բազմաբևեռ հաղորդականությունը:
 
1910 - Շվեդիայում վերջին անգամ իրականացվել է մահապատիժ:
 
1918-Բեռլինում նավաստիները գրավել են կանցլերի նստավայրը և ձերբակալել Ֆրիդրիխ Էբերտին:
 
1921 –ԱՄՆ-ի նախագահ Ուորրեն Հարդինգն արգելել է բժիշկներին՝ որպես դեղորայք հիվանդներին գարեջուր նշանակել, որով շրջանցվում էր «չոր օրենքը»:
 
1923- Յակոբ Շիկը արտոնագրել է էլեկտրական սափրիչը:
 
1933– ծնվել է լեհ խոշորագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։
 
1934 –Ամերիկայի և Եվրոպայի ավտոճանապարհներին ճանապարհը նշագծելու համար սկսել են օգտագործել նոր հայտնաբերված լուսաանդրադարձիչները:
 
1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռումինիան և Հունգարիան միացել են Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ստեղծած Եռյակ դաշինքին:
 
1943– սկսվել է Կահիրեի կոնֆերանսը ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։
 
1954 - «Ջեներալ Մոթորսն» արտադրել է իր հիսուն միլիոներորդ ավտոմեքենան, որը երկտեղանի փակ սպորտային «Շևրոլե» էր:
 
1962 - ծնվել է վենեսուելացի քաղաքական գործիչ Նիկոլաս Մադուրոն:
 
1992– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան, նաև դերասանուհի Մայլի Սայրուսը։
 
1980 –Իտալիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով 4800 մարդ է զոհվել:
 
2003 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական է տվել:
 
2004– թողարկվել է World of Warcraft համակարգչային խաղը։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армян