«Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո». Հրաչյա Ռոստոմյան
СПОРТՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 24- ին՝ կիրակի օրը, ժամը 18:00-ին, կայանալու է Բասկետբոլի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան-Ավստրիա հանդիպումը։ Այդ օրը բասկետբոլի բոլոր սիրահարներն ու մարզասերներն ականատես են դառնալու թեժ ու դիտարժան մրցապայքարի, քանզի մեր թիմը հանդիպում է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ: Մենք ևս ունենք ուժեղ ազգային թիմ, կատարված է լուրջ նախապատրաստական աշխատանք և մենք մեր բասկետբոլիստներից ակնկալում ենք լավագույն արդյունքներ: Սա լինելու է ներքին համերաշխության, միասնական աջակցության ու անմոռանալի տպավորություններով հարուստ մարզական երեկո: Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը։
Սիրո՛վ բոլոր մարզասերներին հրավիրում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա գտնվելու դիտարժան այս խաղին և մեր ներկայությամբ աջակցելու մեր բասկետբոլիստներին: Կհանդիպենք նոյեմբերի 24-ին:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



