Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մի քանի օր է՝ մամուլում գրվում է այն մասին, որ ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանի ցուցումով ուղարկում են նարկոդիսպանսեր՝ նարկոթեստ հանձնելու, որ պարզեն՝ արդյոք նրանք թմրանյութ օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ։ 
Նախ գրվեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մասին, որի թեստը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրական է եղել, այսինքն՝ հաստատվել է, որ Սարուխանյանը թմրանյութ է օգտագործում։ Այսօր էլ գրվեց, որ Սարուխանյանից զատ այլ ՔՊ-ականների էլ են ուղարկել նարկոթեստ հանձնելու, և նրանց մեջ կան ինչպես պատգամավորներ, այնպես էլ՝ նախարարներ։ 

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը հաճախ է խոսում թմրանյութերից կախվածության և պաշտոնյաների կողմից պարտադիր նարկոթեստ հանձնելու մասին, ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է, թե նրանք «դեղ ցրողներ» են, «նարկոբարոններ», ինչից էլ լարվածություն է առաջացել Քոչարյանի ու նշյալ անձանց միջև, և բանը հասել է դիվան բաշուն՝ ՔՊ վարչություն։ Մեկ ամիս է՝ հենց այս թեմայով են Քոչարյանի հետ լարվել հարաբերություններն ու որոշ ՔՊ-ականների նախաձեռնությամբ դրվել է Անդրանիկ Քոչարյանի հեռացման հարցը։

MediaHub-ին այս թեմայով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե երբվանի՞ց է սկսվել ՔՊ-ականներին նարկոթեստի ուղարկելու այս թեման, ովքե՞ր են Սարուխանյանից հետո ուղարկվել նարկոդիսպանսեր՝ թեստ հանձնելու և էլ ո՞ւմ է Փաշինյանը մտադիր ուղարկելու։

Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ միանգամից ութ ՔՊ-ականի են տեսել նարկոդիսպանսերում, որոնք գնացել էին նարկոթեստ հանձնելու։ Հիվանդանոցի մեր աղբյուրը նրանցից մի քանիսին է միայն դեմքով ճանաչել, ասաց՝ մեկը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էր, մյուսը՝ իրեն Նավակ ճոճող հռչակած Վիլեն Գաբրիելյանը, երրորդը կարծես Տրդատ Սարգսյանն է եղել, նաև Արթուր Հովհաննիսյանին է ճանաչել, որի վերաբերյալ մամուլում դարձյալ գրվել է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել հենց թմրանյութ օգտագործելու կասկածանքով։ 
Մեզ ասացին նաև, որ թմրանյութի թեստ հանձնած ՔՊ-ականներից մեծ մասի պատասխանը դրական է եղել։ Ընդ որում, ասացին՝ ՔՊ-ականները անակնկալի են եկել, երբ իրենց ասվել է՝ «պետք է գնաք թեստ հանձնելու», և նրանց անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ են տարել հիվանդանոց։ 

Մեկ այլ աղբյուրից էլ այս տեղեկությանը զուգահեռ՝ մեր ուշադրությունը հրավիրեցին Հակոբ Սիմիդյանի ԱԺ ամբիոնից ունեցած աղմկահարույց ելույթի վրա, երբ նախարար Սիմիդյանը չէր կարողանում զսպել ծիծաղը, տարօրինակ վարքագիծ էր ցուցաբերում, և ասացին՝ ամենայն հավանականությամբ «ինչ-որ նյութերի» ազդեցության տակ էր գտնվում, քանզի ադեկվատ չէր նրա պահվածքը։ Մյուսը Վիլեն Գաբրիելյանի վարքագծի վրա ուշադրություն հրավիրեցին, երբ բոլորովին վերջերս ԱԺ պաշտպանության և ներքին անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ News.am-ը ֆիքսել էր Նավակ ճոճողի դարձյալ տարօրինակ վարքագիծն ու այն հետաքրքիր ձևաչափով որպես հոլովակ մատուցել հանրությանը։ Այդ հոլովակում Ճոճողը տարօրինակ շարժումներ է անում, հետո կեսից քնում է, հետո մի պահ երևում է, որ թմրած տեսք ունի, հետո աչքերն է տրորում, հետո ինչ-որ այլ տարօրինակ շարժումներ անում ու այսպես շարունակ։ Տեսահոլովակն այնքան էր դուր եկել պատգամավոր Գաբրիելյանին, որ նա այդ տեսանյութով կիսվել էր իր ֆեյսբուքյան էջում ու գրել․ «Լավն ա»։ 

Իսկ մեկնաբանությունների դաշտում էլ, արձագանքելով օգտատերերից մեկի գրառմանը, նշել․ «Ինչ ասես ասում են, ուռած, խմած, դեղ արած, ամեն մեկը իրա արշինով, էլի»։ Նա, փաստորեն, ընդունել է, որ այդ վարքագիծը նման է «ուռած, խմած, դեղ արած» մարդու վարքագծին։

Ուշագրավ է, որ թեստ հանձնածների շարքում չի եղել Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, որի մասին Անդրանիկ Քոչարյանը նման հայտարարություններ է արել (ըստ մամուլի), թե «դեղ ցրող է», «նարկոբարոն» է և այլն։

Ու սա թեստ հանձնած ՔՊ-ականների մոտ դժգոհություն և կասկած է հարուցել, թե՝ «բա աներձագին ինչո՞ւ չի ուղարկել թեստ հանձնելու»։

Մենք փորձեցինք այս անձանցից ում հնարավոր է՝ մեկնաբանություն ստանալ։ Եւ նշված անձանցից մեզ հաջողվեց զրուցել միայն Տրդատ Սարգսյանի հետ, որը հարցը լսելուց հետո անկնկալի եկավ, սկսեց նախ ճշտել՝ արդյոք ձայնագրո՞ւմ ենք իր հետ զրույցը, թե՞ ոչ, հետո, երբ ասացինք՝ ձայնագրում ենք, որ հրապարակենք իր մեկնաբանությունը, ասաց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս, վերջում էլ, երբ պնդեցինք, որ իրեն տեսնող է եղել հիվանդանոցում, ասաց․ «Չէ, չի կարա տենց բան լինի, ո՞նց կարան ինձ տեսած լինեն, եթե չեմ եղել։ Եթե բան լինի, առաջիններից մեկը ես թեստ կտամ, որովհետև վստահ եմ, էլ»։

Հետո հիշեց, որ Ազգային ժողովում այդպիսի օրենքի նախագիծ կա, որով առաջարկվում է, որ պաշտոնյաները պարտադիր նարկոթեստ հանձնեն, և ինքը դրան կողմ է քվեարկել։ Բայց նախագիծը, հիշեցնենք, դեռ չի ընդունվել, հետաձգվել է լրամշակման համար։ Այսինքն՝ ՔՊ-ականները, որոնց մասով թմրանյութ օգտագործելու կասկած կա, դեռ ժամանակ ունեն իրենց օրգանիզմից մաքրելու այդ ենթադրյալ թմրանյութի հետքերը։

Իսկ ինչի՞ց է այս ամենը սկսվել և ո՞վ է հուշել Փաշինյանին, որ վերջինս իր թիմակիցներին հարկադրաբար ուղարկի նարկոթեստ հանձնելու։ Մեզ ասացին, որ սա մի քանի ամսվա պատմություն ունի։ Դեռ ամիսներ առաջ են Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել, թե ինչով են զբաղված թիմակիցները և կոնկրետ անուններ են հնչեցրել նրա մոտ։

Փաշինյանն էլ որոշել է անմիջապես կտրուկ քայլերի չդիմել՝ որոշել է մի քիչ սպասել, ստուգել ինֆորմացիան և երբ կասկածները խորանան, կոնկրետ անձանց անակնկալ ուղարկի թեստ հանձնելու։ Դրա համար էլ հիմա է այս նարկոթեստերի շքերթը սկսվել։ Ասացին նաև, որ ՔՊ-ականներին «փուռը տվողը» եղել է հենց Անդրանիկ Քոչարյանը, որը Փաշինյանին անվանական ասել է, թե ում վրա է կասկածում, որ նաև արդարացնի իր դեմ սկսված արշավն ու դժգոհությունների ալիքը։ 

Մեզ այլ տեղեկություն էլ հայտնեցին, որ Փաշինյանի թիրախում նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, որը վերջին շրջանում առիթը բաց չի թողնում՝ իր շեֆին քծնելու, նրան ծառայություններ մատուցելու համար։ Ասացին՝ Սիմոնյանը հենց Վիետնամի շրջագայություններից վերադառնա, նրան ևս ուղարկելու է նարկոթեստ հանձնելու, քանզի նրա անունը ևս տրվել է՝ որպես պոտենցիալ այդ գործի մեջ կասկածվող։ Ու հաշվի առնելով այն, որ Անդրանիկ Քոչարյանը, մեղմ ասած, աչքով աչք չունի Ալեն Սիմոնյանի հետ, կարելի է ասել՝ նրանք ոխերիմ թիմակիցներ են, միանգամայն հավանական է, որ Քոչարյանը առիթը բաց չէր թողնի մյուսների հետ միասին Ալեն Սիմոնյանին ևս «բոչկելու» համար՝ նրան ընդգրկելով «թմրակասկածյալների» ցուցակում։ 

Վահե Մակարյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай