Վթար Սովետական-Էջմիածին հատվածում. վարորդը մահացել է երկաթուղային բախման հետևանքով
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 21-ին Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել երկաթուղու գծերի վրա, ինչի հետևանքով բախվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող ջերմաքարշին:
Բախումից հնարավոր չի եղել խուսափել ՝ չնայած մեքենավարի ձեռնարկած գործողություններին՝ ձայնային ազդանշաններին և վթարային արգելակմանը: Արդյունքում ավտոմեքենան այրվել է, վարորդը մահացել է։
ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել երթևեկության կանոնները։ Այս ողբերգական դեպքը կարող էր չլինել, եթե մեքենայի վարորդը կանգներ «STOP» նշանի մոտ և չմտներ երկաթուղային գծեր՝ առանց համոզվելու, որ գնացք չկա։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



