Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, աշխույժ, խելացի երեխա էր Դավիթս: Երկու տարեկանում արդեն ամեն ինչ գիտեր: Մեծի նման երգում էր, արտասանում: Շփվող էր: Վեց տարեկանը չէր լրացել, երբ սկսեց դպրոց հաճախել: Կարողանում էր և՛ դաս լսել, և՛ խոսել: Երբ իրեն հարցնում էի, թե ինչո՞ւ է խոսում դասի ժամանակ, արձագանքում էր՝ չեմ հասցնում դասամիջոցի ընթացքում խոսել երեխաների հետ: Բայց երբ ուսուցիչն իրեն հարցեր էր տալիս, բոլոր հարցերին պատասխանում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթը տան ավագն է, կրտսեր եղբայր ունի՝ Ռոբերտը: Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրը նշում է՝ որդին դպրոցն ավարտել է կարմիր վկայականով: «Սիրում էր Մաթեմատիկա և Ռուսաց լեզու առարկաները: Տասը տարեկանից հաճախել է պարի՝ բրեքդանսի, լողի խմբակ: Ֆիզիկապես շատ ուժեղ էր»: Դավիթը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, ստացել բազում մրցանակներ: 2015 թ.ին ընդունվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի «Ֆինանսներ» բաժինը: Այն ևս ավարտել է գերազանցության վկայականով: Միաժամանակ ուսումնասիրել է ծրագրավորման լեզուներ: Քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը՝ երկրորդ կուրս: Մեկ կիսամյակ հասցրել է ուսանող լինել:

«Իրեն հետաքրքիր էր նաև ծրագրավորումը: Ծառայելու ընթացքում համակարգչի հետ կապված ամեն ինչ անում էր, գծագրեր էր գծում, տեքստեր հավաքում, իր մոտ ամեն ինչ շատ արագ էր ստացվում»: 2019 թ.-ի հունվարի 12-ին Դավիթը զորակոչվել է բանակ: Վեց ամիս ծառայել է Երևանի կապի ուսումնական զորամասում։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում, այնուհետև, որպես կապի ջոկի հրամանատար, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Ծառայության ընթացքում արժանացել է սերժանտի կոչման: Պարգևատրվել է նաև «Լավագույն մարզիկ» կրծքանշանով։ «Երբեք չի երկմտել բանակում ծառայելու հարցում: Եղբայրս Իսպանիայում է, երբ տղայիս առաջարկում էի՝ կարո՞ղ է իր մոտ գնաս, չծառայես, Դավիթն արձագանքում էր. «Բացառվում է, կծառայեմ, կվերադառնամ, հետո արդեն կգնամ Իսպանիան տեսնելու»: Ծառայության ընթացքում բացարձակ չի նեղվել: 2019 թ.-ի հունիսի 27-ին ռեկորդ է սահմանել՝ 35 վայրկյանում 68 անգամ կատարելով հենում-ծալում ձեռքերի ափերի վրա (ժիմ): Ռեկորդը գրանցվել է «Դյուցազնագրքում»»:

Սեպտեմբերի 27-ից Դավիթը ներգրավվում է ռազմական գործողությունների մեջ: «Այդ օրն առավոտյան շուտ զանգահարեց: Ինձ միշտ Նանո էր ասում՝ «Նանո՛ ջան, հանկարծ չվախենաս, ամեն ինչ լավ է, գնանք, տեսնենք, թե ինչ ենք անում»: Իր ընկերոջն էր տեսանյութ ուղարկել, որտեղ ժպտում է, ուրախ տրամադրությամբ մեքենայով գնում են: Նույնիսկ թեժ կռվի ժամանակ մեզ հանգստացնում էր, ասում՝ իմ տեղը շատ հանգիստ է, ամեն ինչ նորմալ է, կատակում էր՝ ձեզ ի՞նչ ուղարկեմ, ի՞նչ է պետք: Շատ հետո ենք իմացել, թե ինչերի միջով է անցել»: Դավիթ Ազատյանի մարտական ուղին ասում է. «Հանդիսանալով հրետանային դիվիզիոնի 1-ին հրետանային մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի հրամանատար՝ մարտական գործողությունների ժամանակ մարտկոցի կազմում Դավիթ Ազատյանը ակտիվ մասնակցություն է ունեցել մարտկոցի կապի ապահովման և կազմակերպման գործում՝ Վազգենաշենում տեղակայված կրակային դիրքերից: 2020 թ.-ի հոկտեմբերի 5-ին դիվիզիոնի կազմում տեղափոխվել է Հադրութի շրջանի 9-րդ կիլոմետր կոչվող հատված և մարտկոցի կազմում մարտ վարել հակառակորդի դեմ։

Դավիթ Լևոնի Ազատյանը 9-րդ կիլոմետր կոչվող հատվածում նույնպես իրեն դրսևորել է լավ կողմերով և օգնել հրամանատարությանը: Նա իր անձնական օրինակով՝ համեստությամբ, բարությամբ, նախաձեռնությամբ և պատրաստվածությամբ աչքի էր ընկնում: 2020 թ.-ի հոկտեմբերի 8-ին դիվիզիոնի կազմում տեղափոխվում է Ջուվառլու բնակավայր և զբաղեցնելով կրակային դիրքեր, սկսում մարտկոցի կազմում մարտ վարել հակառակորդի դեմ: Նա գործնականորեն լավ էր տիրապետում իր մասնագիտական գիտելիքներին: Ճիշտ կապի կազմակերպման շնորհիվ մարտկոցը կարողացել է իր առջև դրված խնդիրը կատարել՝ հակառակորդին պատճառելով զրահատեխնիկայի, 7 անվավոր տեխնիկայի, հրետանային կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստներ»:

Հոկտեմբերի 10-ին Դավիթը վերջին անգամ է զանգել տուն: «Տատիկի 80-ամյակն էր: Այդ օրը բոլորին զանգահարել է, զրուցել, ու բոլորն են նշում՝ այնպես էր խոսում, ասես մեկնել էր հանգստի»: Հոկտեմբերի 12-ին Դավիթն իր ընկերների հետ զոհվում է Ջուվառլուում՝ հակառակորդի հատուկ նշանակության խմբերի ներթափանցման ժամանակ՝ մինչ այդ մարտնչելով թշնամու դեմ և նրան մեծ վնասներ հասցնելով: «Իրենց խմբին, բառիս բուն իմաստով, հանձնել են: 15 օր տղաները կռվել են, իրենց ոչինչ չի եղել: Արա լեռում են եղել, 9-րդ կիլոմետր կոչվող տարածքում, տարբեր հատվածներում: Նրանց տարել են բաց դաշտի մեջ՝ Ջուվառլու կոչվող տարածքը: Հրամանատարները փախել են: Որպես կապավոր՝ Դավիթը կցված է եղել հրետանուն, որը երբեք առաջնագիծ չեն տանում: Այն պետք է լինի 3-րդ, 4-րդ գծում, բայց եղել է առաջնագծից էլ առաջ:

Գենադի Բաղդասարյանը հրաման է տվել, նրանց տարել են Ջուվառլու այն դեպքում, երբ նույն տեղում երկու օր առաջ 3-րդ մարտկոցը շարքից դուրս է եկել: Այնտեղ են տարել 1-ին և 2-րդ մարտկոցները: 1-ին մարտկոցի տղաները կրակն իրենց վրա են վերցրել, 2-րդ մարտկոցը հասցրել է ամբողջությամբ դուրս գալ, իրենց ոչինչ չի եղել: 1-ին մարտկոցից ևս տղաներ են դուրս եկել: Կապավորի մեքենայի մեջ հիմնականում պետք է Դավիթը լիներ: Դավիթը գնում է դեպի հրետանին, իրենց շտաբի պետը՝ Գևորգ Գևորգյանը, նստում է այդ մեքենան և փախչում՝ չսպասելով զինվորներին: Դիտակետից հրաման է գալիս, թե՝ մի կրակեք, մերոնք են: Դիտակետին այդ հրամանը տալիս է Ջալալ Հարությունյանը: Քրեական գործ է հարուցված, դատական նիստերն անցկացվում են Գորիսում: Գևորգյանը կալանավորված է, Հարությունյանն ազատության մեջ է, մասնակցում է նիստերին: Մենք էլ գնում ենք Գորիս, մասնակցում դատական նիստերին»:

Պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին Դավիթի և նրա տասն ընկերների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: Նրանց հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: «Մեծ հույսեր ունեինք, որ ողջ են, որովհետև ոչ մի նույնականացում չենք ունեցել: Բայց պարզվեց, որ երեխաներին հավաքել ու տարել են այդ տարածքից: Ծնողներն այդ տարածքում փնտրել էին տղաներին, բայց ապարդյուն: Պետությունը որևէ կերպ չէր օժանդակում նրանց գտնելու հարցում, տղաների հայրերը հանդիպեցին ռուսական կողմի հետ, մեկ-երկու շաբաթ հետո նրանց մարմիններն ուղարկեցին: Ասել էին՝ տարել են մարմինները, որ նրանց չհերոսացնեն, երեխաները պետք է անհայտ մնային ամբողջ կյանքում»: Ապրելու ուժի մասին: «2021 թ.-ի ապրիլի 10-ից ամեն շաբաթ օր ուխտի ենք գնացել: 33 ուխտագնացության եմ մասնակցել: Վերջին՝ նոյեմբերի 21-ի ուխտագնացության օրն ենք իմացել ԴՆԹ հետազոտության պատասխանները: Դավիթն ինձ կապեց Աստծո հետ: Եթե հիմա Աստծո հետ չլինեի, չէի դիմանա: Իրենով եմ շնչել ու ապրել: Ուղղակի գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ տղաներն ավելի ողջ են, քան մենք: Հավիտենական կյանք կա, ու գիտակցում եմ, որ հիմա կարող եմ միայն աղոթել տղայիս համար»:

Հ. Գ. - Սերժանտ Դավիթ Ազատյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт