«Ռուբեն Քոչարն այրում է հոր համբավը, փորձում է պատմության մեջ հիշվել». Կարինե Քոչար
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռուբեն Քոչարն այրում է հոր՝ Երվանդ Քոչարի համբավը, թանգարանի այսքան տարիների աշխատանքը, և փորձում է պատմության մեջ ինչ–որ ձևով հիշվել»։ Այսպես այսօր՝ նոյեմբերի 20-ին, NEWS.am–ի հետ զրույցում Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենը՝ Կարինե Քոչարը մեկնաբանեց Ռուբեն Քոչարի հայտարարությունն այն մասին, որ թանգարանից արվեստագետի 7 ստեղծագործություն է անհետացել՝ մոտ 500 հազար դոլար արժողությամբ։
«Թանգարանի բացման առիթով Ռուբեն և Հայկազ Քոչարների կողմից մի շարք ստեղծագործություններ՝ այդ թվում այդ 7 ստեղծագործությունները, ժամանակավոր պահպանության համար հանձնվել էին թանգարանին։ Եղբայրները հիսուն–հիսուն հարաբերակցությամբ էին տնօրինում այդ ժառանգությունը։ Պետության կողմից որոշ ստեղծագործություններ գնվել են, գումարը փոխանցվել է Ռուբեն Քոչարին։ Մյուս ստեղծագործություններն էլ վերդարաձվել են Հայկազ Քոչարին»,–նշեց Երվանդ Քոչարի թոռնուհին՝ Կարինե Քոչարը։
Նրա խոսքով, տարիներ առաջ ընտանեկան խնդիրներով պայմանավորված, արվեստագետի որոշ գործեր վաճառվել են, ինչի մասին ոչ միայն տեղյակ է եղել Ռուբեն Քոչարը, այլև իր համաձայնությունն է տվել։ Ռուբեն Քոչարը սակայն, հակադարձում է՝ հոր ստեղծագործություններից որևէ մեկը երբեք չի վաճառել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live




















































